2024 թ. մայիսի 9-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը նախաձեռնեցին Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումը՝ ուշադրություն հրավիրելու գլոբալ ամենահրատապ միտումների վրա եւ խթանելու խոստումնալից լուծումներ: Ֆորումն անցկացվեց Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի «Լասկին» կոնֆերանսների կենտրոնում, որի ընթացքում տեղի ունեցան մի շարք քննարկումներ համաշխարհային մտքի առաջնորդների եւ տեղում փոփոխություններ իրականացնող անհատների մասնակցությամբ: Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանը, «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը եւ «Ավրորայի» համայնքը ներկայացնող այս բանախոսները քննարկեցին մարդու իրավունքների եւ բռնի տեղահանման հրատապ խնդիրները, գլոբալ առողջապահական ճգնաժամը, կրթության իրավունքը, կլիմայի փոփոխությունը, արհեստական բանականությունը, բարեգործությունն ու գենդերային հավասարությունը։
Սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն եւ Moderna ընկերության համահիմնադիր եւ նախագահ Նուբար Աֆեյանը, Լոս Անջելես քաղաքի միջազգային հարաբերությունների հարցերով փոխքաղաքապետ Էրին Բրոմագիմը եւ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի դեկան, պրոֆեսոր Մայքլ Ուոթերսթոունը: Ողջույնի խոսքերին հետեւեց քննարկումը Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Վաչե եւ Թամար Մանուկյանների անվան մարսողական հիվանդությունների բաժանմունքի ղեկավար, բարերար, կինոպրոդյուսեր, ձեռներեց, «Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ եւ 2024 թ. «Ավրորայի» միջոցառումների համանախագահ Էրիկ Էսրայիլյանի եւ Միլքենի ինստիտուտի նախագահ Մայքլ Միլքենի միջեւ:
Այնուհետեւ տեղի ունեցավ «Ի պատիվ 2024 թ. «Ավրորայի» հերոսների» թեմայով քննարկումը, որի ընթացքում բովանդակալից զրույց ծավալվեց հերոսների ազդեցիկ աշխատանքի եւ ուշագրավ ձեռքբերումների մասին: Քննարկումը վարում էին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր եւ Kashim Ibrahim Fellowship կրթաթոշակային ծրագրի խորհրդի նախագահ Դելե Օլոջեդեն, Կալիֆորնիայի համալսարանի Իրավագիտության դպրոցի պրոֆեսոր «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Հաննա Գերին եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Արմինե Աֆեյանը: Այս քննարկմանը նախորդեց CNN-ի հաղորդավար Ֆարիդ Զաքարիայի հատուկ տեսաուղերձը:
Ֆորումի ընթացքում Խաղաղության միջազգային ինստիտուտի նախագահ եւ գործադիր տնօրեն, The Elders խմբի անդամ եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար (2014-2018 թթ.) Զեյդ բին Ռաադ ալ Հուսեյնը ներկայացավ հատուկ ելույթով՝ անդրադառնալով այսօր աշխարհում տիրող հումանիտար մարտահրավերներին, ժողովրդավարության անկմանն ու համաշխարհային Համաճարակային պայմանագրի շուրջ իր աշխատանքին։ Զեկույցին հաջորդեց հարց ու պատասխան՝ Կալ Ռաուսթիալայի հետ, որը «Խոստում» ինստիտուտի Համեմատական եւ միջազգային իրավունքի դասախոս է, Ռոնալդ Վ. Բերկլիի անվան միջազգային հարաբերությունների կենտրոնի տնօրենը եւ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Ընդհանուր կառավարման ծրագրի տնօրենը:
«Կորպորացիաների դերը մարդասիրական ջանքերի առաջխաղացման գործում» թեմայով քննարկման ընթացքում մի քանի առաջատար ձեռնարկատերեր ներկայացրեցին իրենց տեսակետները մոլորակի բարօրության, սոցիալական բարեփոխումների եւ համայնքների զարգացման համար ներդրումների մասին։ Քննարկումը վարում էր Քրիստին Հինան՝ Flagship Pioneering ընկերության Հաղորդակցության գծով գլխավոր տնօրենը, եւ գործընկերը: Որպես բանախոսներ հանդես էին գալիս «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր եւ նախագահ Նուբար Աֆեյանը, Matrix Capital Management ընկերության համահիմնադիր եւ կառավարող գլխավոր գործընկեր Դեյվիդ Գոելը, Johnson & Johnson ընկերության նախկին նախագահ եւ գործադիր տնօրեն, Apple, IBM, JPMorgan Chase ընկերությունների Խորհուրդների անդամ Ալեքս Գորսկին եւ Analog Devices ընկերության գլխավոր տնօրեն Վենսան Ռոշը:
Այնուհետեւ ֆորումի մասնակիցները հնարավորություն ունեցան մասնակցելու զուգահեռ ընթացող քննարկումներին՝ իրենց ընտրությամբ: «Կրթության իրավունքը» թեմայով քննարկումը բացվեց 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, Աֆղանստանի Խաղաղության եւ ազատության կանանց միջազգային լիգայի նախագահ Ջամիլա Աֆղանիի խոսքով, որն ընթերցեց քննարկման մոդերատոր, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ եւ Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Լուիզ Ռիչարդսոնը: Մյուս բանախոսների թվում էին Teach for All համաշխարհային ցանցի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ուենդի Քոփը, 2016 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Խաղաղության տուն» խնամքի կենտրոնի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն, իրավագիտության պրոֆեսոր, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի՝ իրավահավասարության, բազմազանության եւ ներառականության գծով նախկին պրոռեկտոր Աննա Սփեյն Բրեդլին եւ «Ավրորա» մրցանակի Փորձագիտական խորհրդի անդամ, MV հիմնադրամի հիմնադիր, Հայդարաբադի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Շանթա Սինհան:
«Բռնի տեղահանություն եւ փախստականներ» թեմայով քննարկմանը բանախոսները ներկայացրին իրենց փորձը թեմայի շուրջ եւ խոսեցին ճգնաժամի հնարավոր լուծումների մասին: Բանախոսների թվում էին Մեքսիկայում Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) գրասենյակի ղեկավար Դանա Գրաբեր Լադեկը, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Ներգաղթի իրավունքի եւ քաղաքականության կենտրոնի համաղեկավար Ահիլեն Արուլանանթեմը, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ եւ The Sentry նախաձեռնության համահիմնադիր Ջոն Փրենդերգասթը, Empower կազմակերպության հիմնադիր, Refugees Seeking Equal Access at the Table նախաձեռնության համաղեկավար Ռեզ Գարդին: Քննարկումը վարում էր Alight կազմակերպության ԱՄՆ գործադիր տնօրեն Նասրա Իսմայիլը:
«Կլիմայի փոփոխություն եւ բնապահպանական արդարություն» թեմայով քննարկմանը բանախոսներն անդրադարձան գլոբալ տաքացման եւ բնապահպանական այլ խնդիրների հետեւանքով առաջացած ամենասուր մարտահրավերները: Մասնակիցների թվում էին «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, գործարար-առաջնորդ, կլիմայի եւ իրավահավասարության հարցերի պաշտպան, Unilever ընկերության նախկին գլխավոր տնօրեն Փոլ Փոլմանը, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի պրոֆեսոր եւ Էմմեթի անվան կլիմայի փոփոխության եւ շրջակա միջավայրի ինստիտուտ-ֆակուլտետի համաղեկավար Ուիլյամ Բոյդը, Կոպենհագենի համալսարանի միջազգային իրավունքի եւ անվտանգության պրոֆեսոր, Միջազգային քրեական դատարանի պատերազմական հանցագործությունների հարցերով դատախազի հատուկ խորհրդական Քեւին Ջոն Հելլերը: Քննարկումը վարում էր Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի «Խոստում» ինստիտուտի Եվրոպայի մասնաճյուղի գործադիր տնօրեն Քեյթ Մեքինթոշը:
«Գենդերային արդարություն եւ կանանց աջակցություն» թեմայով քննարկմանը մասնակցում էին 2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Էլման» խաղաղության կենտրոնի ծրագրերի եւ զարգացման գծով տնօրեն Իլվադ Էլմանը, FEMENA նախաձեռնության խորհրդատվական խմբի անդամ Զուբեյդա Աքբարը, The Reckoning Project նախագծի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ջենին դի Ջիովանին եւ «Գրեմին» հիմնադրամի նախագահ եւ գլխավոր տնօրեն Զուբեյդա Բեյը: Քննարկման մոդերատորն էր «Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ, Memory Matters ընկերության հիմնադիր եւ տնօրեն, Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր-թանգարանի նախկին նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Էլիս Գրինվալդը:
«Համաշխարհային առողջապահական ճգնաժամ» թեմայով քննարկմանը փորձագետները կարեւորեցին առողջապահության ոլորտի քաղաքական ասպեկտները եւ համավարակից քաղած դասերը: Բանախոսների թվում էին Հարավային Կալիֆորնիայի համալսարանի համաշխարհային առողջության անհավասարության հարցերի ինստիտուտի ղեկավար, բնակչության եւ հանրային առողջության եւ իրավունքի պրոֆեսոր Սոֆյա Գրասկինը, Major Inc. կազմակերպության համահիմնադիր, երգահան, բիոտեխնոլոգիական ձեռնարկատեր Ալոե Բլեքը, Կաթոլիկ առողջապահական առաքելության խորհրդի գլխավոր տնօրեն Մարի Բեթ Փաուերսը, ՄԱԿ-ում առողջության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Թլալենգ Մոֆոքենգը եւ «Առողջապահական գործընկերներ» միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Շեյլա Դեյվիսը: Քննարկումը վարում էր «Թայմ» ամսագրի առողջապահական թեմաներով ավագ թղթակից Էլիս Փարքը:
«Արհեստական բանականության օգուտներն ու վտանգները» թեմայով քննարկումն սկսվեց արհեստական բանականության մոդելի ողջույնով, որը ոգեշնչված էր Ավրորա Մարդիգանյանով: Հետո խոսեց Flagship Pioneering ընկերության գործընկեր Արմեն Մկրտչյանը: Քննարկման բանախոսների թվում էին Athena Tech & Atrocities Advisory նախաձեռնության հիմնադիր եւ տնօրեն, IBA պատերազմական հանցագործությունների հանձնաժողովի համանախագահ, «Թվիթերի» մարդու իրավունքների հարցերով նախկին խորհրդական Շենոն Ռաջ Սինը, ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի բյուրոյի քարտուղարի օգնականի տեղակալ Էլիսոն Փիթերսը, «Մոլորակ» (Planet) նախաձեռնության ազդեցության գծով գլխավոր պատասխանատու Էնդրյու Զոլին եւ «Պատրիկ Ջեյ ՄըքԳովերն» հիմնադրամի նախագահ Վիլաս Դհարը: Քննարկումը վարում էր «Ֆասթ Քամփընի» մեդիա հարթակի գլոբալ տեխնոլոգիաների մասով խմբագիր Հերի ՄըքՔրեքնը:
«Բարեգործության դերը մարդասիրության եւ մարդու իրավունքների պաշտպանության գործում» թեմայով քննարկմանը փորձագետներն անդրադարձան մարդասիրության ոլորտի ներկա վիճակին ու այն հարցին, թե ինչպես բարեգործական ֆինանսավորումն օպտիմալ կիրառել ամենահրատապ խնդիրների լուծման համար: Քննարկման բանախոսներն էին Global Whole Being Fund հիմնադրամի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Նեգար Թեյարը, Human Rights Watch կազմակերպության համանախագահ, «Դը Շմիդթ» ընտանեկան հիմնադրամի գործադիր փոխնախագահ Էմի Ռաոն եւ Ներգրավված միջազգային դոնորների ցանցի խորհրդի նախագահ Քերեն Անսարան: Այն վարում էր «Ավրորա» մրցանակի Փորձագետների խորհրդի անդամ, RefugePoint կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Սաշա Չանոֆը: