«Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Նախաձեռնությունն ունի հայկական պատմական արմատներ, քանի որ այն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտելով վերափոխել այս փորձառությունը համաշխարհային շարժման

«Ավրորայի» ողջ գործունեությունը խարսխված է համամարդկային՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի վրա: Սա նշանակում է, որ աշխարհում անհամար մարդիկ, որոնք օգնություն են ստացել ճգնաժամի պահին, իրենց երախտագիտությունը լավագույնս կարող են արտահայտել՝ նույնպիսի աջակցություն տրամադրելով այլոց: Ներգրավելով «Ավրորայի» աջակիցներին աշխարհով մեկ` նախաձեռնությունը վերածվում է համաշխարհային  շարժման եւ «ձնագնդի» ազդեցությամբ ընդլայնում փրկողների  շրջանակը, եւ ամենակարեւորը՝ փրկվածների թիվը:

Դիմագրավելով մարդասիրական հրատապ մարտահրավերներին՝ նախաձեռնությունը երկրորդ հնարավորություն է ընձեռում նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը: Հավատարիմ իր տեսլականին` «Մենք հավատում ենք, որ պատմության ամենադժվարին պահերին անգամ լուսավոր ապագան այն մարդկանց ձեռքերում է, որոնք օգնում են եւ հույս պարգեւում այլոց», «Ավրորան» ողջունում է բոլոր նրանց, ովքեր ընդունում են այս գաղափարախոսությունը: 

Այս հանձնառության նպատակն է խթանել քայլեր ձեռնարկելու վրա հիմնված բարեգործությունը, որը կբերի շոշափելի արդյունքի: Սա իրագործվում է «Ավրորայի» մերօրյա հերոսներին ներկայացնելու եւ աջակցելու, ինչպես նաեւ նախաձեռնության տարբեր ծրագրերի միջոցով՝ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակ, Aurora Dialogues քննարկումներ, «Ավրորա» դրամաշնորհներ:

«Ավրորայի»՝ աշխարհը բարեփոխելու վկայությունն են նաեւ նախորդ նախագծերը՝ «Ավրորա» համայնք, «Ավրորան՝ Արցախին» մարդասիրական ծրագիր, #AraratChallenge շարժում, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ եւ 100 LIVES նախաձեռնություն: 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության անվան հիմքում Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկյան) պատմությունն է: Կին, որն անցել է Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության վայրագությունների միջով, ապա հերոսաբար վերապրել այդ սարսափները, որպեսզի աշխարհն իմանա ճշմարտությունը: Ավրորա Մարդիգանյանը վերապրումի եւ փրկության խորհրդանիշն է, իսկ նրա անունը, որը նշանակում է նաեւ արշալույս՝ հույսի:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը բարերարներ Վարդան Գրեգորյանի (1934-2021 թթ.), Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է: Որպես համահիմնադիր՝ 2024 թ. նրանց է միացել Էրիկ Էսրայիլյանը՝ աջակցելու նախաձեռնության զարգացմանը գործունեության տասնամյակին ընդառաջ եւ հետո: Տարիների ընթացքում «Ավրորային» են միացել արդեն հազարավոր աջակիցներ եւ գործընկերներ: 

 

 

Նախաձեռնության խորհրդատվական խորհրդի նախագահ բժիշկ Թոմ Քաթինան` որպես վիրաբույժ, մարդասեր եւ 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, մարդասիրական գործունեության իր փորձառությամբ աշխարհում տարածում է «Ավրորայի»՝ «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձը եւ համախմբում բոլորին համընդհանուր մարդկայնության շուրջ: 

Սուդանի՝ պատերազմներից կեղեքված Նուբա լեռներում ներկայումս գործող «Գթության Մայր» հիվանդանոցի հիմնադիր Թոմ Քաթինան իր կյանքի վերջին տասնամյակը նվիրել է բուժօգնության մատուցմանը եւ մշտապես գործող միակ վիրաբույժն է Ավստրիայի չափեր ունեցող այս տարածաշրջանում։

2018թ. դեկտեմբերին Թոմ Քաթինան դարձել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաջին նախագահ՝  շարունակեով իր մարդասիրական գործունեությունը Սուդանի «Գթության Մայր» հիվանդանոցում։

Տնօրենների խորհուրդ

Նուբար Աֆեյան

Նուբար Աֆեյան

Նուբար Աֆեյանն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրն է եւ Տնօրենների խորհրդի նախագահը: Այս նախաձեռնությունը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին:

Աննա Աֆեյան

Աննա Աֆեյան

Աննա Աֆեյանն «Աֆեյան» հիմնադրամի համանախագահն է: Ընտանեկան այս հիմնադրամն առաջարկում է նորարարական լուծումներ՝ ի նպաստ համայնքների ամբողջ աշխարհում:

Էնթոնի Բարսամյան

Էնթոնի Բարսամյան

Ավելի քան 25 տարի Էնթոնի Բարսամյանը Hutchings Barsamian Mandelcorn փաստաբանական ընկերության կառավարող գործընկերն է, որը զբաղվում է բիզնեսի եւ առեւտրային գործարքների, գույքի եւ հարկերի, ժառանգության պլանավորման հարցերով:

Արա Դարզի

Արա Դարզի

Պրոֆեսոր Դարզին Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավարն է:

Էրիկ Էսրայիլյան

Էրիկ Էսրայիլյան

Դոկտոր Էրիկ Էսրայիլյանը բժիշկ է, «Էմմիի» անվանակարգում առաջադրված կինոպրոդյուսեր, ներդրող եւ ձեռներեց:

Էլիս Գրինվալդ

Էլիս Գրինվալդ

Էլիս Գրինվալդը Memory Matters ընկերության հիմնադիրն ու տնօրենն է, որը ռազմավարական խորհրդատվական ծառայություններ է մատուցում թանգարաններին, հուշահամալիրներին, ավագ ղեկավարներին եւ խորհուրդներին:

Րաֆֆի Գրեգորյան

Րաֆֆի Գրեգորյան

Րաֆֆի Գրեգորյանը նախկին դիվանագետ է եւ ռազմածովային ուժերի վետերան:

Արման Ջիլավյան

Արման Ջիլավյան

Արման Ջիլավյանը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Տնօրենների խորհրդի փոխնախագահն է: 2015-2024 թթ. եղել է նախաձեռնության ղեկավարը, որը հայկական փորձառությունը վերածում է «Երախտագիտությունն՝ ի գործ» համաշխարհային շարժման։

Լորա Քլայն

Լորա Քլայն

Լորա Քլայնը Flagship Pioneering ընկերության ավագ փոխնախագահն է, կորպորատիվ հաղորդակցությունների եւ սոցիալական ազդեցության գործընկեր:

 

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի մասին

 

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաքելությունն է ճանաչման արժանացնել եւ աջակցել նրանց, ովքեր վտանգի են ենթարկում սեփական կյանքը, որպեսզի փրկեն այն մարդկանց կյանքը, որոնք տառապում են հակամարտությունների կամ մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների հետեւանքով։ Այն ունի 1 մլն ԱՄՆ դոլար դրամական ֆոնդ: «Ավրորա» մրցանակի դափնեկիրն ընտրվում է՝ ըստ ցուցաբերած խիզախության, նվիրումի եւ ունեցած ազդեցության: 

Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկիրն ստանում է 300.000 ԱՄՆ դոլար դրամական պարգեւ՝ որպես աջակցություն իր կատարած կենսական աշխատանքի, եւ նվիրատվության շթղան շարունակելու բացառիկ հնարավորություն՝ 600.000 ԱՄՆ դոլարը հատկացնելու համայնքներում մարդասիրական աշխատանք իրականացնող անհատներին եւ դափնեկրի ընտրած մարդասիրական կազմակերպություններին, որոնք երկրորդ հնարավորություն են տալիս կարիքի մեջ գտնվող մարդկանց:  Դրանից բացի, «Ավրորայի» մյուս երկու հերոսներն (մրցանակի հավակնորդները) ստանում են միանվագ 50.000-ական ԱՄՆ դոլար պարգեւ (ընդհանուր՝ 100.000 ԱՄՆ դոլար): 

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիր Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Լուիզ Ռիչարդսոնը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, Tent Partnership for Refugees հիմնադրամի հիմնադիր, «Չոբանի» ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Համդի Ուլուկայան, գործարար-առաջնորդ, կլիմայի եւ իրավահավասարության հարցերի պաշտպան, Unilever ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Փոլմանը, մարդու իրավունքների ակտիվիստ, The Sentry նախաձեռնության համահիմնադիր Ջոն Փրենդերգասթը, «Քլինթոն» հիմնադրամի փոխնախագահ, «Քլինթոն» առողջապահության հասանելիության նախաձեռնության փոխնախագահ Չելսի Քլինթոնը եւ լրագրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Դելե Օլոջեդեն: Հանձնաժողովը նախագահում է Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին: Պատվավոր համանախագահն է օսկարակիր դերասան, մարդասեր Ջորջ Քլունին։ 

Մենք հարգում ենք Ընտրող հանձնաժողովի առաջին համանախագահ, Մարդասիրության «Էլի Վիզել» հիմնադրամի նախագահ, Նոբելյան դափնեկիր Էլի Վիզելի (1928-2016 թթ.), «Ավրորայի» համահիմնադիր, Ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանի (1934-2021 թթ.), խաղաղության եւ մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ, Ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահ Բենջամին Ֆերենցի (1920-2023 թթ.) հիշատակը: 

«ԱՎՐՈՐԱ» ՄՐՑԱՆԱԿԻ ԸՆՏՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ավելին

Էլի Վիզել (1928 - 2016)

Առաջին համանախագահ

«Էլի Վիզել հանուն մարդկայնության» հիմնադրամի նախագահ, Նոբելյան դափնեկիր

Ավելին

Լորդ Արա Դարզի

Նախագահ

Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար

Ավելին

Ջորջ Քլունի

Պատվավոր համանախագահ

The Sentry նախաձեռնության համահիմնադիր, բարերար, դերասան եւ կինոարտադրող

Ավելին

Չելսի Քլինթոն

Հանձնաժողովի անդամ

«Քլինթոն» հիմնադրամի փոխնախագահ, «Քլինթոն» առողջապահության հասանելիության նախաձեռնության փոխնախագահ

Ավելին

Լեյմա Գբովե

Հանձնաժողովի անդամ

Նոբելյան դափնեկիր, լիբերիացի խաղաղության ակտիվիստ եւ կանանց իրավունքների պաշտպան

Ավելին

Դելե Օլոջեդե

Հանձնաժողովի անդամ

Լրագրող, գրող, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր

Ավելին

Փոլ Փոլման

Հանձնաժողովի անդամ

Գործարար-առաջնորդ, կլիմայի եւ իրավահավասարության հարցերի պաշտպան

Ավելին

Ջոն Փրենդերգասթ

Հանձնաժողովի անդամ

Մարդու իրավունքների ակտիվիստ, The Sentry նախաձեռնության համահիմնադիր

Ավելին

Լուիզ Ռիչարդսոն

Հանձնաժողովի անդամ

Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ

Ավելին

Մերի Ռոբինսոն

Հանձնաժողովի անդամ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար, Իռլանդիայի նախկին նախագահ

Ավելին

Համդի Ուլուկայա

Հանձնաժողովի անդամ

Tent Partnership for Refugees հիմնադրամի հիմնադիր, «Չոբանի» ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն

Ավելին

Էռնեստո Սեդիլյո

Հանձնաժողովի անդամ

Յեյլի համալսարանի Գլոբալիզացիայի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, Մեքսիկայի նախկին նախագահ

Ավելին

Վարդան Գրեգորյան (1934 - 2021)

Հանձնաժողովի անդամ

ԱՎՐՈՐԱ մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ

Ավելին

Բենջամին Ֆերենց (1920-2023)

Պատվավոր համանախագահ

Իրավաբան, մարդու իրավունքների պաշտպան

Ավելին

Էլի Վիզել (1928 - 2016)

Առաջին համանախագահ

«Էլի Վիզել հանուն մարդկայնության» հիմնադրամի նախագահ, Նոբելյան դափնեկիր

Ավելին

Լորդ Արա Դարզի

Նախագահ

Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար

«Ավրորայի» մերօրյա հերոսները

 

Տարիների ընթացքում «Ավրորան» աջակցել է մարդասիրական գործունեություն ծավալող բազմաթիվ անհատների ամբողջ աշխարհում՝ ներկայացնելով նրանց խիզախ աշխատանքը եւ ձեւավորելով համախոհների համաշխարհային ցանց, որպեսզի օգնի նրանց առավել շոշափելի ազդեցություն ունենալ դժվարին դրության մեջ գտնվողների կյանքը բարեփոխելու գործում:   

«Ավրորայի» մերօրյա հերոսները համայնքային ակտիվիստներ են, որոնք օգնում են առավել խոցելի մարդկանց, որոնց հիմնարար կարիքներն ու իրավունքները հաճախ անտեսվում են: Այս խիզախ հերոսներն իրենց գործունեությամբ մեծ ազդեցություն են թողել կարիքի մեջ գտնվող տասնյակ միլիոնավոր մարդկանց կյանքի վրա: Այս մասին ավելին՝ այստեղ

 

Aurora Dialogues քննարկումների մասին

 

Aurora Dialogues քննարկումների շարքը հարթակ է տրամադրում աշխարհի հայտնի մարդասերներին եւ բարերարներին, առաջատար գիտնականներին, գործարարներին եւ քաղաքացիական հասարակությանը՝ միավորվելու եւ քննարկելու արդի մարդասիրական ամենահրատապ խնդիրները: «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի ոգուն հավատարիմ՝ Aurora Dialogues քննարկումները լույս են սփռում մարդկանց վրա, որոնք իրական եւ շարունակական պայքար են մղում ընդդեմ այսօրվա խնդիրների եւ նախանշում այնպիսի գաղափարներ, որոնք կարող են շոշափելի փոփոխություններ բերել: 

 

«Ավրորա» դրամաշնորհների մասին

 

Տրամադրելով «Ավրորա» դրամաշնորհներ՝ մենք աջակցում ենք կրթական եւ հետազոտական նախագծերին, մշակույթի պահպանմանը եւ համայնքային ջանքերին, որոնք նպաստում են մարդասիրական արժեքների զարգացմանը եւ մարդասիրական գործունեության մասին համաշխարհային իրազեկման բարձրացմանը: Այս դրամաշնորհների նպատակն է ոգեշնչել եւ աջակցել համայնքներին ամբողջ աշխարհում՝ ընդունելու եւ առաջ տանելու մարդասիրական արժեքները:

«Երիտասարդական Ավրորան» նախագծերից մեկն է, որն իրականացվում է 2017 թվականից «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, UWC միջազգային գրասենյակի, Teach For All (Կրթություն բոլորի համար) համաշխարհային ցանցի եւ Աֆրիկյան առաջնորդության ակադեմիայի համագործակցությամբ: Այս նախագծի նպատակն է ոգեշնչել երիտասարդներին՝ լուծելու հրատապ մարդասիրական խնդիրներն իրենց համայնքներում:

«Ավրորա» դրամաշնորհներն աջակցում է նաեւ Մատենադարանին եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին՝ նպաստելով հայ մշակույթի և պատմության պահպանմանը։

Արդեն ավարտված, բայց կայուն արժեք ստեղծած մեր նախագծերից են «Ավրորայի» կրթաթոշակները, որոնք հնարավորություն են տվել ռիսկային եւ խոցելի խմբերի 62 երիտասարդների սովորելու  «Միավորված աշխարհի քոլեջներ» (UWC) միջազգային դպրոցների ցանցում եւ Հայաստանի ամերիկյան համալսարանում: Այս կրթաթոշակներն այժմ մեր պատմության կարեւոր մասն են կազմում: Դրանք նաեւ  հարգանքի տուրք էին այն անհատներին, որոնք մարմնավորում են մարդասիրական արժեքները. Լամիյա Հաջի Բաշարի անվան կրթաթոշակ, որը տրվել է եզդի ուսանողների, Ամալ Քլունիի անվան կրթաթոշակ, որը տրվել է լիբանանցի ուսանողուհու, որն ունի մեծ հետաքրքրություն մարդու իրավունքների բնագավառում, եւ Շառլ Ազնավուրի անվան կրթաթոշակ, որը նախատեսված էր Ֆրանսիայի կամ ֆրանսախոս երկրների ուսանողների համար:

Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակը   (գիտահետազոտական դրամաշնորհներ), որն օժանդակում էր XX դարի հայոց պատմությունն ուսումնասիրող երիտասարդ գիտնականներին, օգնել է բազմաթիվ երիտասարդ մասնագետների գնալու իրենց երազանքի հետեւից եւ ուսումնասիրելու տվյալ ժամանակահատվածի՝ իրենց հետաքրքրող թեմաները: