Թոմ Քաթինա, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ

 

 

Թոմ Քաթինա

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, բժիշկ Թոմ Քաթինան վիրաբույժ է, վետերան, կաթոլիկ միսիոներ եւ համաշխարհային ճանաչում ունեցող մարդասիրական գործիչ։

Իբրեւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, Թոմ Քաթինան գործ է ունենալու ամբողջ աշխարհի քաղաքական գործիչների, հումանիտար կազմակերպությունների, ընդհանուր պրակտիկայով զբաղվող բժիշկների եւ սովորական մարդկանց հետ՝ «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձն սփռելու համար։

Սուդանի՝ պատերազմներից կեղեքված Նուբա լեռներում ներկայումս գործող «Գթության Մայր» հիվանդանոցի հիմնադիր Թոմ Քաթինան իր կյանքի վերջին տասնամյակը նվիրել է բուժօգնության մատուցմանը եւ մշտապես գործող միակ վիրաբույժն է Ավստրիայի չափեր ունեցող այս տարածաշրջանում։

Չնայած հումանիտար օգնության նկատմամբ գործող արգելքին, այլ հասարակական կազմակերպությունների հեռանալուն եւ հիվանդանոցի վրա օդային հարձակումների մշտական սպառնալիքին՝ Թոմ Քաթինան բուժօգնություն է տրամադրում ավելի քան 750,000 մարդու, որոնք նրան են դիմում տարաբնույթ հիվանդություններով՝ թերսնումից ու տիֆից մինչեւ քաղցկեղ ու պատերազմական վերքեր։

Դյուքի համալսարանի Բժշկական դպրոցի շրջանավարտ Թոմ Քաթինան իր բժշկական կարիերան սկսել է Միացյալ Նահանգների Ռազմաօդային ուժերում՝ չորս տարի ծառայելով իբրեւ թռիչքային վիրաբույժ։

Դրանից հետո Թոմ Քաթինան վեց տարի իբրեւ կամավոր աշխատել է Քենիայում՝ Նայրոբիի «Սուրբ Մարիամ» հիվանդանոցում, ապա տեղափոխվել Սուդան եւ հիմնադրել այն հիվանդանոցը, որը գլխավորում է մինչ օրս։

2017թ. Թոմ Քաթինան արժանացել է 1.1 միլիոն դոլարի «Ավրորա» մրցանակին, որով պարգեւատրվում են այն հերոսները, որոնք իրենց վտանգելով՝ անձնվիրաբար եւ խիզախորեն փրկում են մարդկանց կյանքը։

Քաթինան պատվավոր դոկտորի կոչումներ է ստացել Բրաունի համալսարանից (2016թ.) եւ Երեւանի պետական բժշկական համալսարանից (2017թ.), իսկ Թայմզ պարբերականի կողմից 2015թ. ճանաչվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։

2018թ. դեկտեմբերին Թոմ Քաթինան դարձել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաջին նախագահ՝  շարունակեով իր մարդասիրական գործունեությունը Սուդանի «Գթության Մայր» հիվանդանոցում։

 

Armenian
Display type: 
Big
Image: