Submitted by A.Yeghiazaryan on Sat, 04/30/2016 - 20:46
ԱՄՆ Իլլինոյս նահանգում ծնված հանրահայտ երգիչ, երգահան եւ պրոդյուսեր Մայքլ Օմարթյանը գրեթե 40 տարի երաժշտության ասպարեզի էպիկենտրոնում է: «Գրեմմի» մրցանակի բազմակի դափնեկիր (ներառյալ «Տարվա ստեղնահար» եւ «Տարվա պրոդյուսեր» անվանակարգերում) Օմարթյանը երաժշտության պատմության մեջ առանձնանում է որպես մեկը, որին հաջողվել է երեք տասնամյակ անընդմեջ՝ 1970-1990թթ., լինել առաջին հորիզոնական զբաղեցրած ձայնագրությունների պրոդյուսեր:
Submitted by A.Yeghiazaryan on Mon, 04/18/2016 - 22:09
Կարինե Արաբյանի անունը սերտորեն կապված է կոշիկի արտադրության աշխարհի հետ, որտեղ ավանդաբար գերակշռում են տղամարդիկ, եւ այս կինն, անշուշտ, գիտի, թե ինչպես է պետք այնտեղ նավարկել։ Ընդամենը տասը տարուց մի փոքր ավելի ժամանակահատվածում նա կարողացավ կարեւոր դիրք գրավել որպես դիզայներ, որը կանգնած է կանանց կոշիկների եւ աքսեսուարների համանուն բրենդի ակունքներում։ Նա նաեւ ներկայացրեց Հայաստանը բարձր նորաձեւության աշխարհին։
Submitted by A.Yeghiazaryan on Sat, 04/30/2016 - 19:18
Աշխարհում շքեղ ժամացույցներ ու զարդեր նախագծող եւ արտադրող ամենահին ադամանդագործական ընկերության՝ Backes and Strauss-ի ներկայիս սեփականատեր ու գլխավոր գործադիր տնօրեն Վարդգես Կնաջյանը հետաքրքիր կյանքով է ապրում՝ ժամանակը կիսելով Ժնեւի եւ Լոնդոնի միջեւ։ Իր նախնիների ոդիսականի համեմատ, այնուամենայնիվ, Վարդգեսի կյանքը թվում է իրադարձություններից գրեթե զուրկ, փոխարենը նրա ընտանեկան պատմությունն ասես գրված լինի շատ հանրահայտ ու պահանջված վիպասանի կողմից։
Աշխարհի ամենահին ադամանդագործական ընկերության սեփականատերը՝ իր ընտանիքի ոդիսականի մասին
Submitted by A.Yeghiazaryan on Fri, 04/01/2016 - 21:34
Երգչուհի Մարիամ Մերաբովայի անունը երկար ժամանակ հայտնի էր միայն հատուկ երաժշտասերներին եւ ջազային ակումբների մշտական այցելուներին։ Ստվերում մնալով՝ «Եվրատեսիլ» մրցույթում տարբեր տարիներին նա ձայնակցել է Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի եւ Ուկրաինայի մասնակիցներին՝ որպես բեք վոկալիստուհի։ Նա հանրությանը ներկայացավ 2015թ., երբ մասնակցեց ռուսական «Գոլոս» («Ձայն») հեռուստանախագծին՝ աներեւակայելի էքսպրեսիայով եւ երաժշտության նուրբ ընկալմամբ նվաճելով ունկնդիրների համակրանքը։ Ջազային անդերգրաունդից մինչեւ համառուսաստանյան ժողովրդականություն ճանապարհն անցնելով՝ Մերաբովան փառքը ժամանակավոր արժեք է համարում։ Երգչուհին գիտի՝ կարեւորը սեփական անձին ու արմատներին հավատարիմ մնալն է։
Submitted by A.Yeghiazaryan on Tue, 09/13/2016 - 19:50
Հայ միջնադարյան պատմության մասնագետ, պատմաբան Կլոդ Մութաֆյանի անունն անբաժանելի է Կիլիկիայի Հայոց թագավորության ժամանակաշրջանից։ Սեպտեմբերին Մութաֆյանը մասնակցելու է «Անիվ» հայագիտական հետազոտությունների աջակցության եւ զարգացման հիմնադրամի նախաձեռնած «Հայկական սփյուռքը եւ հայ-ռուսական հարաբերությունները.
Submitted by A.Yeghiazaryan on Fri, 10/28/2016 - 08:46
Պատմական հնարավորություն՝ հայերի միավորման եւ Հայաստանի ապագան միասնաբար կերտելու համար
Այս շաբաթ աշխարհի խոշորագույն հայկական կազմակերպությունը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), Նյու Յորքում տոնում է իր 110-րդ տարեդարձը: Այս հանգրվանը բացառիկ հնարավորություն է Հայաստանի ապագան վերաձեւելու համար եւ մտածելու, թե մեզանից յուրաքանչյուրն ինչպես կարող է մասնակցել վաղվա առավել հզոր Հայաստանի կերտմանը:
Լոնդոնի կենտրոնում գտնվող Abbey Road երաժշտական ստուդիան 1969թ. Բիթլզի անմոռանալի համերգից հետո բազմաթիվ համերգներ և ձայնագրություններ է կազմակերպել: Սակայն 2014թ. ապրիլին տեղի ունեցածի նման միջոցառում այնտեղ դեռևս չէր եղել:
Submitted by A.Yeghiazaryan on Mon, 06/13/2016 - 12:19
«Գոյությունդ զգում ես, եթե դիմացդ մարդ կա, որն ընդունում է քո ներկայությունն ու պատմությունը: Մինչև ամբողջովին չճանաչվի մեկ դար առաջ տեղի ունեցածը, չի լինի հաշտություն մեր պատմության այս հատվածի հետ, քանի դար էլ որ անցնի»,- ասում է Խանջյանը։
Submitted by A.Yeghiazaryan on Fri, 02/05/2016 - 18:56
Խիստ ցուրտ ձմեռ Երեւանում հազվադեպ է լինում, ու ձյունը սովորաբար արագ հալվում է: Բայց եթե մի քանի օր ջերմաստիճանը զրոյից ցածր է, ձյունածածկ քաղաքը վերածվում է ձմեռային հեքիաթի: Վայելե~ք երկնային տեսարանները.
Submitted by global_publisher_JR on Tue, 11/17/2015 - 15:05
Փոքր Ասիայի արեւելյան հատվածում է գտնվում Հայկական բարձրավանդակը։ Մոտ 400 000 քառ. կմ տարածքի վրա իրար են բախվել իրանական ու անատոլիական սարահարթերը՝ ձեւավորելով լեռնաշղթա։ Բարձրավանդակն իսկապես անվանակոչվել է հայ ժողովրդի անունով, չնայած բուն երկիրն այժմ դրա ընդամենը մի հատվածն է զբաղեցնում:
Հայկական բարձրավանդակի՝ այդ տարածքում վեր խոյանալն առիթ է տվել աշխարհի այս հատվածի համար մեկ այլ անվանակոչման՝ Լեռնային կղզի։ Տպավորիչ բնապատկերներից բացի, այս տարածքն իսկական երկրաբանական գանձարան է, համոզվեք ինքներդ.