Պայմաններ
Բարի գալուստ www.auroraprize.com («Կայք»), որը գործարկվում է «Ավրորա» մարդասիրական հիմնադրամի («Ավրորա» հիմնադրամ, «մենք», «մեզ» եւ «մեր») կողմից:
Սույն Օգտագործման պայմանները («Պայմաններ») կարգավորում են Ձեր կողմից Կայքի օգտագործումը: Կայք մուտք գործելով կամ Կայքն օգտագործելով՝ Դուք ընդունում եք սույն Պայմանները եւ մեր Գաղտնիության քաղաքականությունը։ Եթե համաձայն չեք սույն Պայմանների որեւէ մասի հետ, խնդրում ենք չօգտագործել կայքը:
Պայմանների թարմացում
«Ավրորա» հիմնադրամն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի փոփոխել կամ թարմացնել սույն Պայմանները: Յուրաքանչյուր թարմացում, տվյալ փոփոխությունն ուժի մեջ մտնելու ամսաթվով, կհրապարակվի Կայքում։ Եթե Դուք շարունակեք օգտվել Կայքից փոփոխություններից հետո, նշանակում է, որ ընդունում եք վերանայված Պայմանները։
Թույլատրելի օգտագործում
Օգտագործելով Կայքը՝ Դուք համաձայն եք․
- Օգտագործել Կայքն օրինական կերպով եւ այնպես, որ չխախտվեն այլոց իրավունքները:
- Խուսափել վտանգավոր կամ վնասակար գործողություններից` ներառյալ հաքերությունը, վնասակար ծրագրերի ներդրումը կամ չարտոնված մուտքի փորձերը:
- Զերծ մնալ «Ավրորա» հիմնադրամի հետ կապը խեղաթյուրելուց կամ խարդախ գործունեության մեջ ներգրավվելուց:
Մենք իրավունք ենք վերապահում կասեցնել կամ դադարեցնել հասանելիությունն այս Պայմանները խախտող օգտատերերի համար։
Կայքի հասանելիություն եւ պատասխանատվությունից հրաժարում
«Ավրորա» հիմնադրամը չի երաշխավորում Կայքի անխափան կամ առանց սխալների աշխատանքը: Թեեւ մենք ձգտում ենք ճշգրտության, Կայքը եւ դրա բովանդակությունը տրամադրվում են «ինչպես կա» եւ «ինչպես հասանելի է», առանց որեւէ երաշխիքի: Մենք պատասխանատվություն չենք կրում հետեւյալի համար.
- Ուշացումներ կամ ծառայության ընդհատումներ:
- Տվյալների կորուստ, անվտանգության խախտումներ կամ ծրագրային ապահովման վրիպակներ։
- Կայքի բովանդակության ճշգրտություն, ամբողջականություն կամ հուսալիություն:
Նվիրատվություններ
Նվիրատվություն կատարելով Կայքի միջոցով՝ Դուք ընդունում եք եւ համաձայնվում, որ
- Ձեր նվիրատվությունը կամավոր է եւ ենթակա չէ վերադարձման։
- Ֆինանսները կարող են հատկացվել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակում իրականացվող մարդասիրական տարբեր նախագծերի։
- «Ավրորա» հիմնադրամը չի տրամադրում իրավաբանական, հարկային կամ ֆինանսական խորհրդատվություն նվիրատվությունների վերաբերյալ։ Խորհրդատվության համար խնդրում ենք խորհրդակցել մասնագետի հետ։
Հեղինակային իրավունքներ եւ մտավոր սեփականություն
- Սեփականության իրավունք․ այս Կայքի ողջ բովանդակությունը՝ ներառյալ տեքստը, պատկերները եւ տեսանյութերը, պատկանում են կամ արտոնագրված են «Ավրորա» հիմնադրամի կողմից եւ պաշտպանված են հեղինակային իրավունքի մասին օրենքներով:
- Անձնական նպատակով օգտագործում․ Դուք կարող եք պատճենել բովանդակությունն անձնական, ոչ ձեռնարկատիրական նպատակով օգտագործման համար, պայմանով, որ ներառված լինի հղումը «Ավրորա» հիմնադրամին եւ փոփոխություններ կատարված չլինեն:
- Ձեռնարկատիրական նպատակով օգտագործում․ Կայքի բովանդակության ձեռնարկատիրական նպատակով ցանկացած օգտագործում, վերարտադրություն, տարածում կամ հրապարակում պետք է լինի «Ավրորա» հիմնադրամի նախնական գրավոր համաձայնությամբ։
- Երրորդ կողմի բովանդակություն․ Որոշ բովանդակություն կարող է պատկանել երրորդ անձանց: Նման նյութերի օգտագործման համար անհրաժեշտ է ստանալ համապատասխան հեղինակային իրավունք ունեցողների թույլտվությունը։
Երրորդ կողմի կայքեր
Կայքը կարող է պարունակել հղումներ դեպի երրորդ կողմի կայքեր՝ տեղեկատվական նպատակով: «Ավրորա» հիմնադրամը պատասխանատվություն չի կրում արտաքին կայքերի բովանդակության, քաղաքականության կամ գործելակերպի համար: Երրորդ կողմի կայքերի օգտագործումը Ձեր պատասխանատվությունն է եւ կարգավորվում է դրանց օգտագործման պայմաններով եւ գաղտնիության քաղաքականությամբ։
«Ավրորա» մրցանակի առաջադրման պայմաններ
Եթե ցանկանում եք ծանոթանալ «Ավրորա» մրցանակի առաջադրման պայմաններին, խնդրում ենք սեղմել այստեղ:
Կապը մեզ հետ
Եթե ունեք հարցեր կամ անհանգստություններ սույն Օգտագործման պայմանների վերաբերյալ, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝ [email protected] էլ․ հասցեով։
Թարմացված է՝ մարտի 11, 2025 թ․