«Ավրորա» մրցանակ
«Ավրորա» մրցանակը շնորհվելու է այն անհատներին, որոնք լրջագույն վտանգներ հաղթահարելով՝ օգնել են ուրիշներին վերածնվել։ Մրցանակակիրներ կճանաչվեն նրանք, ովքեր բացառիկ ազդեցություն են ունեցել մարդկային կյանքի փրկության և մարդասիրական նպատակների առաջխաղացման գործում՝ ի հեճուկս սեփական կյանքի մարտահրավերների։
Այս մրցանակը երախտագիտության և աջակցության դրսևորում է վաղվա օրն ավելի լուսավոր դարձնողների եւ հանուն մարդասիրության եռանդ չխնայողների հանդեպ:
Մրցանակակրի կամքով 1 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է տրվելու այն մարդկանց կամ կազմակերպությանը, որոնք ոգեշնչել են հաղթողին կատարելու անցած ճանապարհի առաջին քայլը։


Ահա գործընթացն ու կարևոր ամսաթվերի հիշեցումը
«Ավրորա» մրցանակը (Тhe Aurora Prize for Awakening Humanity) շնորհվում է այն անհատներին կամ խմբերին, որոնք հանուն մարդասիրության բացառիկ դրսևորումների հաղթահարում են լրջագույն մարտահրավերներ:

Թեկնածուների առաջադրման գործընթացը
Ժամանակացույց
Առաջադրման փուլի մեկնարկ
Հուլիսի 1, 2015թ.
Առաջադրման փուլի ավարտ
Դեկտեմբերի 1, 2015թ.
Հաղթողի անվան հայտարարում
Հուլիս, 2015
Դեկտեմբեր, 2015
Ապրիլ, 2016

Համանախագահ

Առաջին համանախագահ

Հանձնաժողովի անդամ

Հանձնաժողովի անդամ

Հանձնաժողովի անդամ

Հանձնաժողովի անդամ

Հանձնաժողովի անդամ

Հանձնաժողովի անդամ

Հանձնաժողովի անդամ

Հանձնաժողովի անդամ

Հանձնաժողովի անդամ

Հանձնաժողովի անդամ

Հանձնաժողովի անդամ

Հանձնաժողովի անդամ

Հանձնաժողովի անդամ

«Ավրորա» անվանումն ընտրվել է ի պատիվ Ավրորա (Արշալույս) Մարդիգանյանի, որը մանուկ հասակում հարկադրաբար դարձել է Հայոց ցեղասպանության ընթացքում կատարված բարբարոսությունների ականատեսը, կորցրել հորն ու եղբայրներին։ Հրաշքով փրկվել է և կարողացել 1918թ. ապաստան գտնել Նյու Յորքում, որտեղ թղթին է հանձնել ու հրատարակել իր հիշողությունները։ Նրա «Հոշոտված Հայաստան» գիրքը գրավել է հոլիվուդյան կինոռեժիսորներից մեկի ուշադրությունը, որը դրա հիման վրա նկարահանել է կինոնկար։ Ստացված եկամուտը փոխանցվել է Մերձավոր Արևելքի Հիմնադրամին՝ օժանդակելու վերջինիս մարդասիրական նպատակներին։
Այս մրցանակի ներշնչման աղբյուրն Ավրորան է, որի պատմությունը 100-ամյա վաղեմության այդ իրադարձությունների մաս կազմող խիզախության ու վերապրումի երբևէ չպատմված հազարավոր պատմություններից մեկն է։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի ճանաչելի դարձնել այն մարդկանց, որոնք դիմացինին օգնության ձեռք մեկնելու համար ունակ են վտանգի ենթարկել իրենց կյանքը։ Այն համաշխարհային նախաձեռնություն է՝ միտված ամբողջ աշխարհում բարձրացնելու մարդկանց ամենախոցելի խմբերի խնդիրների մասին հանրային տեղեկացվածությունը և օժանդակելու նրանց, ովքեր վեր են հանում այդ խնդիրները՝ ջանք չխնայելով դրանց լուծման համար։
Հին Հռոմում Ավրորան նաև արշալույսի աստվածուհին էր. «Ավրորա» մրցանակն էլ աջակցության և երախտիքի մի ճառագայթ է՝ հանուն մարդասիրաց։
