Գաղտնիության քաղաքականություն
Վավեր է՝ մարտի 11, 2025 թ․
«Ավրորա» մարդասիրական հիմնադրամը («Ավրորա» հիմնադրամ, «մենք», «մեզ» կամ «մեր») պարտավորվում է կատարել օրենքով նախատեսված իր պարտավորությունները եւ ապահովել անձնական տվյալների պաշտպանություն, որոնք հավաքագրվում են մեր գործունեության ընթացքում եւ կայքի միջոցով։
Մեր կողմից հավաքագրվող տեղեկատվություն
«Ավրորա» հիմնադրամը հավաքագրում եւ մշակում է անձնական տվյալները հետեւյալ նպատակներով․
- Ձեզ տեղեկատվություն, ծառայություններ եւ աջակցություն տրամադրելու համար՝ հիմնված Ձեր հարցումների կամ «Ավրորա» հիմնադրամի հետ համագործակցության վրա:
- Ձեզ տեղեկագրի թողարկումներ ուղարկելու եւ մեր առաջիկա միջոցառումների ու նախագծերի մասին տեղեկացնելու համար, որոնք կարող են հետաքրքրել Ձեզ։
- Միջոցառումներին, քննարկումներին Ձեր մասնակցությանը եւ նախաձեռնությունների աջակցությանը նպաստելու համար:
- Ձեր մասնակցությամբ լուսանկարները կամ տեսանյութերը մեր մեդիա հարթակներում, ներառյալ՝ սոցիալական հարթակներում օգտագործելու համար (Ձեր համաձայնությամբ)։
- Վիճակագրություն եւ զեկույցներ պատրաստելու համար։
- Ձեր հարցումներին ընթացք տալու եւ Ձեզ հետ կապ պահելու համար։
- Տվյալների մշակում պահանջող իրավական պարտավորությունների կատարման համար։
«Ավրորա» հիմնադրամը չի մշակում Ձեր անձնական տվյալները որեւէ այլ նպատակով, քան վերոշարադրյալը կամ որն արգելված է օրենքով։
Համաձայնության կարգավորում եւ հետագծի գործիքներ
Google-ի նորացված պահանջներին եւ տվյալների պաշտպանության մասին գործող օրենսդրությանը (օրինակ՝ GDPR) համապատասխանելու համար մենք օգտագործում ենք համաձայնության կարգավորման մասին լրացուցիչ ծանուցող պատուհան՝ Ձեր անմիջական համաձայնությունը ստանալու համար, նախքան հետագծին ծանոթանալու տեխնոլոգիաներ կիրառելը՝ ներառյալ, բայց չսահմանափակվելով հետեւյալով.
- Google Analytics
- Google Ads
- Facebook Pixel
- Yandex.Metrica
Ինչպես է այն աշխատում․
- Երբ այցելեք մեր Կայք, Ձեզ կներկայացվի համաձայնության մասին գրություն, որը թույլ է տալիս կառավարել Ձեր նախընտրությունները՝ կապված «cookie» ֆայլերի եւ հետագծին հետեւող գործիքների հետ:
- Այս գործիքները չեն ակտիվանա, քանի դեռ Դուք հստակ համաձայնություն չեք տվել։
- Դուք կարող եք փոփոխել կամ հետ վերցնել ձեր համաձայնությունը ցանկացած պահի՝ ցանցային դիտարկիչի կարգավորումներում փոփոխություններ կատարելով։
«Cookie» ֆայլեր եւ կայքի վերլուծություն
«Cookie» ֆայլերն օգնում են բարելավել կայքի կիրառումը եւ անհատականացնել Ձեր փորձառությունը։ Մենք օգտագործում ենք հետեւյալ կատեգորիաները․
- Հիմնական «Cookie» ֆայլեր՝ անհրաժեշտ են Կայքի ֆունկցիոնալության եւ անվտանգության համար:
- Ֆունկցիոնալ «Cookie» ֆայլեր՝ բարելավում են օգտատերերի փորձառությունը եւ կայքի արդյունավետությունը։
- Վերլուծական «Cookie» ֆայլեր՝ հավաքագրում են ընդհանրացված տվյալներ Կայքի հետ փոխգործակցության վերաբերյալ։
- Մարքեթինգային «Cookie» ֆայլեր՝ օգտագործվում են գովազդների եւ գովազդային գործունեության համար:
Եթե չեք ցանկանում օգտագործել «Cookie» ֆայլեր, Դուք կարող եք փոխել Ձեր ցանցային դիտարկիչի կարգավորումները, այնուամենայնիվ, «Cookie» ֆայլերի անջատումը կարող է սահմանափակել Ձեր հասանելիությունը Կայքի որոշակի գործառույթների։
Տվյալների տրամադրում եւ միջսահմանային փոխանցումներ
«Ավրորա» հիմնադրամը երաշխավորում է տվյալների պաշտպանության կանոնների պահպանումը անձնական տվյալների միջազգային փոխանցման ժամանակ: Մասնավորապես.
- Մենք անձնական տվյալները փոխանցում ենք «Գուգլ» ՍՊԸ-ին (ԱՄՆ) եւ «Յանդեքս» ՍՊԸ-ին (Ռուսաստան) վերլուծական եւ գովազդային նպատակներով:
- Փոխանցումները Եվրոպական տնտեսական տարածքից (ЕЕА) դուրս կատարվում են Ստանդարտների մասին պայմանագրային դրույթների (SCCs) կամ այլ իրավական մեխանիզմների համաձայն, որոնք ապահովում են տվյալների համարժեք պաշտպանություն:
- Ձեր համաձայնությունն անհրաժեշտ է ցանկացած նման տվյալի մփոխանան համար եւ ցանկացած պահի Դուք կարող եք հետ վերցնել Ձեր համաձայնությունը։
Անվտանգություն եւ տվյալների պաշտպանություն
Մենք իրականացնում ենք տեխնիկական եւ կազմակերպչական միջոցառումներ՝ կանխելու Ձեր անձնական տվյալներին անօրինական հասանելիությունը, դրանց փոփոխումը, ոչնչացումը կամ բացահայտումը։ Այնուամենայնիվ, թեեւ մենք ձգտում ենք պաշտպանել Ձեր մասին տեղեկատվությունը, համացանցի միջոցով տվյալների փոխանցումը երբեք լիովին անվտանգ չէ, եւ ցանկացած տվյալի փոխանցում կատարվում է Ձեր իսկ պատասխանատվությամբ:
Ձեր իրավունքները՝ որպես տվյալների սուբյեկտ
Ըստ տվյալների պաշտպանության մասին գործող օրենսդրության՝ Դուք իրավունք ունեք․
- Հասանելիության․ Դուք իրավունք ունեք խնդրելու Ձեր մասին տեղեկատվության կրկնօրինակը, որին մենք տիրապետում ենք:
- Ուղղումներ կատարելու․ Դուք իրավունք ունեք ուղղելու ոչ ստույգ կամ թերի տվյալները:
- Մոռացված լինելու․ Դուք իրավունք ունեք խնդրելու վերացնել Ձեր մասին տվյալները՝ որոշակի հանգամանքների առկայության դեպքում:
- Մշակումը սահմանափակելու․ Դուք իրավունք ունեք սահմանափակելու Ձեր անձնական տվյալների մշակումը հատուկ դեպքերում։
- Տեղափոխելու․ Դուք իրավունք ունեք պահանջելու Ձեր անձնական տվյալները փոխանցել այլ կազմակերպության:
- Առարկելու․ Դուք իրավունք ունեք առարկելու Ձեր անձնական տվյալների մշակման որոշակի եղանակների դեմ։
Նշված իրավունքներն իրացնելու համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ [email protected] էլեկտրոնային փոստով։ Ձեր հարցմանն ընթացք տալու համար կարող է պահանջվել ստուգում։
Անձնական տվյալների մշակման հիմքը
Մենք մշակում ենք անձնական տվյալները՝ ըստ հետեւյալ օրինական մեկ կամ ավելի հիմքերի․
- Համաձայնություն. Դուք տվել եք Ձեր համաձայնությունը անձնական տվյալները հատուկ նպատակներով մշակելու համար:
- Պայմանագրային պարտավորություն. մշակումն անհրաժեշտ է Ձեզ հետ պայմանագիր կնքելու կամ նախքան պայմանագիր կնքելը՝ քայլեր ձեռնարկելու համար:
- Իրավական պարտավորություն․ մշակումն անհրաժեշտ է իրավական նորմերին համապատասխանելու համար։
- Օրինական շահեր. մշակումն անհրաժեշտ է մեր կամ երրորդ կողմի օրինական շահերի պաշտպանության համար:
Տվյալների պահպանման ժամկետ
«Ավրորա» հիմնադրամը պահում է Ձեր անձնական տվյալները միայն այնքան ժամանակ, որքան դրանք անհրաժեշտ են այն նպատակների իրագործման համար, որոնց համար հավաքագրվել են կամ ինչպես պահանջում է գործող օրենսդրությունը։ Պահպանման ժամկետները լրանալուց հետո տվյալները ապահով կերպով կջնջվեն կամ կլինեն անանուն:
Բողոքներ եւ կոնտակտային տվյալներ
Եթե ունեք մտահոգություններ, թե ինչպես են մշակվում Ձեր անձնական տվյալները, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ [email protected] էլեկտրոնային փոստով։ Եթե կարծում եք, որ Ձեր բողոքին պատշաճ կերպով ընթացք չի տրվել, կարող եք բողոք ներկայացնել տվյալների պաշտպանության տեղական մարմնին։
Գաղտնիության քաղաքականության փոփոխություններ
«Ավրորա» հիմնադրամն իրեն իրավունք է վերապահում ըստ անհրաժեշտության փոփոխել այս Գաղտնիության քաղաքականությունը։ Մենք օգտատերերին կտեղեկացնենք էական փոփոխությունների մասին մեր կայքում տեղադրված ծանուցման միջոցով: Այս քաղաքականության սկզբնամասում գտնվող «Ուժի մեջ մտնելու ամսաթիվը» ցույց կտա վերջին թարմացումը:
Գաղտնիության այս քաղաքականությունը վերաբերում է միայն «Ավրորա» հիմնադրամի կայքին: Մենք պատասխանատվություն չենք կրում մեր կայքին կից երրորդ կողմի կայքերի համար: