«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակ, #AraratChallenge շարժում, Aurora Dialogues քննարկումներ, «Ավրորա» դրամաշնորհներ, «Ավրորա» համայնք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ եւ 100 LIVES նախաձեռնություն: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են հազարավոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնությունն իր շուրջ է հրավիրում բոլորին, ովքեր ողջունում են նվիրվածությունը մեր համընդհանուր մարդկայնությանը:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (ԱՄՆ), Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Շվեյցարիա) եւ «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամ (Հայաստան):
Այս կայքում ներկայում առկա կամ հետագայում հրապարակվելիք ողջ բովանդակության, ներառյալ առանց սահմանափակման ցանկացած հոդվածի, նյութի, հրապարակման, լուսանկարի, տեսանյութի (այսուհետ՝ «Բովանդակություն») հեղինակային իրավունքները պատկանում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը, կամ վերջինիս կողմից պատշաճ կերպով ձեռք է բերվել օգտագործման արտոնագիր: Այդ բովանդակության ցանկացած օգտագործում, ներառյալ առանց սահմանափակման թարգմանությունը, ներբեռնումը, տարածումը, վերբեռնումը, փոխանցումը պետք է իրականացվի բացառապես շահույթ չհետապնդող նպատակներով եւ նշելով, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հանդիսանում է Բովանդակության պատշաճ տնօրինողը՝ հղում անելով ©Aurora Humanitarian Initiative: auroraprize.com:
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակ
«Ավրորա» մրցանակը հիմնադրվել է ամերիկյան «Aurora Humanitarian Initiative Foundation, Inc.» հիմնադրամի կողմից, որն ԱՄՆ Դելավեր նահանգի օրենսդրության հիման վրա գործող, շահույթ չհետապնդող կորպորացիա է (այսուհետ՝ Հիմնադրամ, որը ներառում է Հիմնադրամի կազմում գործող հաստատություններն ու ծառայություններ մատուցող կազմակերպությունները), եւ իրենից ներկայացնում է համաշխարհային մի նախաձեռնություն, որի նպատակը երախտագիտության դրսեւորումն է այն անհատների ու կազմակերպությունների նկատմամբ, որոնց հերոսական գործողությունների շնորհիվ ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության ընթացքում բազմաթիվ հայերի կյանքեր փրկվեցին: Մրցանակի ինտերնետային կայքի հասցեն է https://auroraprize.com:
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաքելությունն է ճանաչման արժանացնել եւ աջակցել նրանց, ովքեր վտանգի են ենթարկում սեփական կյանքը, որպեսզի փրկեն այն մարդկանց կյանքը, որոնք տառապում են հակամարտությունների կամ մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների հետեւանքով։ «Ավրորա» մրցանակի դափնեկիրն ընտրվում է՝ ըստ ցուցաբերած խիզախության, նվիրումի եւ ունեցած ազդեցության:
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը նախագահում է Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի համաղեկավար Լորդ Արա Դարզին, որի կազմում են Նոբելյան դափնեկիր Լեյմա Գբովեն, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Լուիզ Ռիչարդսոնը, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Դելե Օլոջեդեն, մարդու իրավունքների ակտիվիստ եւ The Sentry նախաձեռնության համահիմնադիր Ջոն Փրենդերգասթը, Unilever ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն եւ IMAGINE կազմակերպության համահիմնադիր նախագահ Փոլ Փոլմանը, Tent Partnership for Refugees հիմնադրամի հիմնադիր, «Չոբանի» ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Համդի Ուլուկայան, «Քլինթոն» հիմնադրամի փոխնախագահ եւ «Քլինթոն» առողջապահության հասանելիության նախաձեռնության փոխնախագահ Չելսի Քլինթոնը: Հանձնաժողովի պատվավոր համանախագահն է օսկարակիր դերասան եւ մարդասեր Ջորջ Քլունին։
Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին շնորհվում է 1.000.000 դոլար պարգեւ, որն էլ բացառիկ հնարավորություն է տալիս նրան շարունակելու նվիրատվության շղթան՝ այդ միջոցներն ուղղելով համայնքային ակտիվիստների աջակցությանը, որոնք երկրորդ հնարավորություն են տալիս կարիքի մեջ գտնվող մարդկանց:
Առաջադրումները կատարվում են մրցանակի կայքում հատուկ հայտ լրացնելու միջոցով (auroraprize.com): Առաջադրման հայտը հասանելի կլինի, երբ առաջադրումների հաջորդ փուլը բացվի: Առաջադրման առցանց գործընթացը բաց ու մատչելի է ողջ աշխարհի համար: Ինչպես Առաջադրողին («Ավրորա» մրցանակի համար թեկնածու առաջադրող անհատ կամ կազմակերպություն), այնպես էլ Թեկնածուին («Ավրորա» մրցանակի համար առաջադրված անհատ կամ մարդկանց խումբ) ներկայացվող պահանջները սահմանված են ստորեւ: Նա, ում առաջադրած Թեկնածուն կդառնա «Ավրորայի» հերոս (մրցանակի հավակնորդ), «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը ներկա գտնվելու հրավեր կստանա:
Հաշվի առնելով Հիմնադրամի կողմից Ձեր առաջադրած թեկնածուի թեկնածությունը քննարկելու հանգամանքը՝ «Ավրորա» մրցանակի հերոսների առաջադրման սույն պայմանները (այսուհետ՝ Պայմաններ) կազմում են Ձեր եւ Հիմնադրամի միջեւ համաձայնությունը թեկնածությունների առաջադրման եւ քննարկման գործընթացի շուրջ: Սույն Պայմանների իմաստով, «Դուք» կամ «Ձեր» դերանունները ներառում են Առաջադրողին՝ անձամբ կամ լիազորված ներկայացուցչի միջոցով թեկնածու առաջադրող կազմակերպության անունից հանդես եկող: Թեկնածու առաջադրելով՝ Դուք հայտարարում եւ երաշխավորում եք, որ ծանոթացել, համաձայն եք եւ ընդունում եք սույն Պայմանները՝ հանդես գալով անձամբ Ձեր կամ թեկնածություն առաջադրելու լիազորությամբ Ձեզ օժտած կազմակերպության անունից: Բոլոր առաջադրումները Հիմնադրամի սեփականությունն են հանդիսանում են եւ չեն կարող հաստատվել կամ վերադարձվել:
1. Առաջադրողին ներկայացվող պահանջները
Առաջադրողը կարող է լինել անհատ կամ կազմակերպություն։ Գործընթացի անաչառությունը պահպանելու եւ շահերի հնարավոր հակադրությունները բացառելու նպատակով՝
Ինքնառաջադրումներ չեն ընդունվում:
Առաջադրողը պարտավոր է նշել իր անունն ու ազգանունը եւ կոնտակտային տվյալները։ Կազմակերպության կողմից լիազորված լինելու դեպքում Առաջադրողը պարտավոր է ներկայացնել նաեւ լիազորող կազմակերպության տվյալները։ Անանուն առաջադրումներ չեն ընդունվում։
Կազմակերպության կողմից առաջադրելու լիազորված անձը, ի կատարումն վերոնշյալ պայմանի, Վարչության պահանջով պետք է ներկայացնի իր լիազորագիրը։
Առաջադրողը հարկ է տեղեկացնի նաեւ հետեւյալի մասին.
1. Եթե նա Թեկնածուի աշխատողն է կամ ծառայողը, կամ որեւէ այլ եղանակով վարձատրություն է ստանում Թեկնածուից։
2. Եթե նա Թեկնածուի ծառայողի կամ աշխատողի ընտանիքի անդամ է:
3. Եթե նա որեւէ կերպ կապակցված է Ավրորա» մրցանակի հետ (Վարչություն, Ընտրող հանձնաժողով, Անկախ դիտորդ (EY), Aurora Humanitarian Initiative հիմնադրամ եւ այլն) կամ «Ավրորա» մրցանակի հետ կապակցված որեւէ անձի ընտանիքի անդամ է (ընտանիքի անդամ են հանդիսանում մայրը, հայրը, քույրը, եղբայրը, դուստրը, որդին կամ ամուսինը՝ ներառյալ օրինական ամուսնության հիման վրա՝ անկախ համատեղ բնակվելու հանգամանքից, կամ միեւնույն բնակարանում բնակվող անձինք՝ անկախ նրանց միջեւ առկա ազգակցական կապից):
2. Թեկնածուներին ներկայացվող պահանջները
Թեկնածուները կարող են լինել անհատներ կամ խմբեր եւ պետք է համապատասխանեն ներքոբերյալ պահանջներին.
1. Թեկնածուն մահացած չէ («Ավրորա» մրցանակը չի շնորհվում հետմահու):
2. Թեկնածուն անցյալում չի եղել «Ավրորա» մրցանակի դափնեկիր և նախորդ տարի չի ճանաչվել «Ավրորայի» հերոս (մրցանակի հավակնորդ)։
3. Թեկնածուն, եթե մարդկանց խումբ է, պաշտոնապես ձեւավորված/կազմավորված կառույց կամ իրավաբանական անձ չէ:
4. Թեկնածուն երբեք չի կատարել հակամարդկային արարքներ կամ ներգրավված չի եղել դրանցում (ներառյալ պատերազմը, ցեղասպանությունը, ահաբեկչական/ծայրահեղական գործողությունները), չի կրում եւ/կամ հրապարակայնորեն չի արտահայտում ծայրահեղական որեւէ հայացք եւ երբեք մեղավոր չի ճանաչվել դաժան հանցագործություններ կատարելու մեջ:
5. Թեկնածուն երբեք չի ժխտել պատմության ընթացքում կատարված ցեղասպանությունների եւ մարդկության դեմ այլ հանցագործությունների (այդ թվում՝ Հոլոքոստի, Հայոց ցեղասպանության եւ այլ զանգվածային ջարդերի) իրողությունը։
6. Թեկնածուն չի հանդիսանում Քարտուղարության, Ընտրող հանձնաժողովի, Անկախ փորձագիտական խմբի կամ հիմնադրամի անդամների կամ աշխատակիցների ընտանիքի անդամ, աշխատակից կամ ներկայացուցիչ:
3. Հայտի առաջադրումը
Սեղմելով «Ուղարկել» կոճակը՝ Դուք կատարում եք Ձեր առաջադրումն ու հավաստում եք, որ.
1. Առաջադրումը կատարվում է Ձեր անունից, իսկ որեւէ կազմակերպություն ներկայացնելու դեպքում Դուք ունեք այդ կազմակերպության անունից առաջադրում կատարելու լիազորություն,
2. Դուք ծանոթացել, ընդունել եւ համաձայնել եք վերը շարադրված Պայմաններին,
3. Սույն Պայմաններն իրավական ուժ ունեցող համաձայնություն են հանդիսանում Ձեր եւ Հիմնադրամի միջեւ,
4. Դուք առնվազն 21 տարեկան եք, առաջադրում կատարելու համար Ձեր նկատմամբ օրենքով որեւէ սահմանափակում նախատեսված չէ եւ դուք ընդունում եք վերոնշյալ պայմանները:
4. Առաջադրումների քննարկման գործընթացը
Հիմնադրամն ուսումնասիրում է առաջադրման ժամանակահատվածում ստացված հայտերը եւ որոշում Առաջադրողի եւ Թեկնածուի համապատասխանությունը սահմանված պահանջներին՝ հիմք ընդունելով հայտում նշված տեղեկություններն ու համապատասխան այլ տվյալները: Այնուհետեւ Փորձագետների խորհուրդը կազմում է թեկնածուների նախնական ցանկ: Հիմնադրամը կապ է հաստատում նախնական ցանկում ընդգրկված թեկնածուների հետ՝ վերջիններից մասնակցության համաձայնություն ստանալու, ինչպես նաեւ առաջադրման համար լրացուցիչ հիմնավորումների մասին տեղեկանալու նպատակով: Ապա «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը կատարում է եզրափակիչ փուլի 3 մասնակիցների ընտրություն, որոնցից մեկին էլ հետագայում ընտրում է որպես Դափնեկիր: «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը հայտարարվում է մրցանակի շնորհման արարողության ժամանակ:
«Ավրորա» մրցանակի 1.000.000 ԱՄՆ դոլար դրամական ֆոնդը բաղկացած է երեք բաղադրիչից, որը հատկացվում է ոչ ավելի, քան երեք տարվա ընթացքում՝ հետեւյալ կերպ.
- «Ավրորա» մրցանակի դափնեկրին տրվում է ընդհանուր 300.000 ԱՄՆ դոլար
- 600.000 ԱՄՆ դոլար ընդհանուր գումար, որը, 25.000-ական ԱՄՆ դոլար հատկացումներով, Դափնեկրի ընտրությամբ տրվում է հետեւյալ կերպ. ա) նվազագույնը 300.000 ԱՄՆ դոլար եւ առավելագույնը 600.000 ԱՄՆ դոլար տրվում է մերօրյա հերոսներին՝ «Ավրորայի» կողմից վստահության հավաստում ունեցող հերոսների ցանկից, (բ) դափնեկիրի ընտրությամբ, առավելագույնը 300.000 ԱՄՆ դոլար կարող է տրվել տեղում գործող մարդասիրական կազմակերպություններին, որոնք վստահության հավաստում ունեն «Ավրորայի» կողմից, եւ
- 100.000 ԱՄՆ դոլար ընդհանուր գումար, որը տրվում է «Ավրորայի» հեորսներին, որոնք չեն ստացել դափնեկրի կոչում տվյալ տարում (սովորաբար կազմում է 50.000 ԱՄՆ դոլար յուրաքանչյուրին):
Մրցանակի դրամական պարգեւի տրամադրումը կարող է կատարվել մի քանի փոխանցումներով՝ ամրագրված Դափնեկրի ու նրա առաջադրած միավորների հետ կնքված եւ Հիմնադրամի կողմից հաստատված պայմանագրերով:
5. Հայտարարություններ եւ երաշխավորություններ
Դուք հայտարարում եւ երաշխավորում եք, որ.
1. Ձեր լավագույն տեղեկացվածության, համոզմունքների, ազատ կամքի եւ անկախ դատողության համաձայն, «Ավրորա» մրցանակի համար թեկնածուի առաջադրման շրջանակներում Ձեր կողմից տրամադրված՝ Ձեզ, Ձեր անունից ներկայացվող կազմակերպությանը եւ Թեկնածուին վերաբերող բոլոր տեղեկությունները հավաստի են, ճշգրիտ ու ամբողջական եւ չեն պարունակում այլ անձանց իրավունքների խախտում կամ ոտնահարում, եւ որեւէ սահմանափակում, որը կարող է խոչընդոտել Ձեր կողմից սույն առաջադրումը կատարելուն, հիմնավորող տեղեկատվությունը տրամադրելուն կամ Հիմնադրամի կողմից «Ավրորա» մրցանակի դափնեկիրների ընտրության նպատակով Ձեր տրամադրած տեղեկությունների օգտագործմանը, գույություն չունի,
2. Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը Ձեր առաջադրած թեկնածուն նախնական ընտրվածների ցանկում ընդգրկվելու դեպքում Հիմնադրամի կողմից Ձեզ հետ կապ հաստատելուն, եւ որ Ձեր լավագույն տեղեկացվածության համաձայն Դուք այդ պահին հասանելի կլինեք,
3. Ձեր լավագույն տեղեկացվածության համաձայն, Ձեր կողմից արտաբեռնված՝ առաջադրումը հիմնավորող բոլոր տեղեկությունները հավաստի են եւ հանրամատչելի, եւ Դուք հստակ հատկորոշել եք այդ տեղեկությունների աղբյուրներն ու դրանց առնչվող ամսաթվերը: Եթե առաջադրում է պարունակում է ոչ անգլերեն տեքստ կամ այլ նյութեր (տեսանյութ, ձայնագրություն և այլն), «Ավրորա» մրցանակի քարտուղարությունը իրավունք է վերապահում անգլերեն թարգմանել առաջադրման ոչ անգլերեն այն հատվածները, որոնք բավարար կլինեն` հստակորեն հաստատելու առաջադրված անհատի գործողությունները: Եթե դուք վերբեռնել եք ինչպես անգլերեն, այնպես էլ ոչ անգլերեն նյութ, առավելությունը կտրվի անգլերենով նյութերին:
6. Անձնական տվյալների օգտագործում
Դուք համաձայնում եք Հիմնադրամի կողմից Ձեր անվան եւ առկայության դեպքում` Ձեր անունից ներկայացվող կազմակերպության անվան եւ/կամ Ձեր նմանության, նկարագրի կամ կենսագրական տվյալների օգտագործմանը՝ Ձեր ներկայացրած առաջադրման առնչությամբ Ձեզ հետ կապ հաստատելու կամ «Ավրորա» մրցանակի հետ կապված գովազդային եւ/կամ հանրային իրազեկման նյութերի հրապարակման նպատակով՝ ներառյալ, բայց չսահմանափակվելով իր կայքում Ձեր եւ Ձեր անունից ներկայացվող կազմակերպության անվան հրապարակմամբ:
7. Պատասխանատվության սահմանափակում
Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում եւ չի կարող պատասխանատվության ենթարկվել համակարգչային որեւէ առցանց համակարգի կամ սարքավորման շահագործման ընթացքում առաջացող խնդիրների, ծրագրային ապահովման միջոցների աշխատանքի խաթարման, սահմանված ժամկետի խախտմամբ կատարված, կորած, թերի, անընթեռնելի կամ սխալ հասցեագրված առաջադրումների, համացանցում կամ իր վեբ-կայքում ծագած տեխնիկական խնդիրների կամ թրաֆիկի խցանման հետեւանքով առաջադրումն իր հասցեով չստանալու կամ վերը նշված հանգամանքների համադրության, ինչպես նաեւ մարդկային գործոնի ազդեցության հետեւանքով ծագած որեւէ խնդրի պատճառով՝ ներառյալ, բայց չսահմանափակվելով առաջադրման գործընթացին մասնակցելու հետ կապված կամ դրանով պայմանավորված որեւէ վնասվածքով կամ անձի համակարգչին պատճառված վնասով: Առաջադրման կատարման ապացույցները չեն կարող ծառայել որպես առաջինիս ստացման ապացույցներ: Միջնորդ կազմակերպությունների կամ երրորդ անձանց կողմից մեծ խմբաքանակներով կատարված առաջադրումները չեն ընդունվի: Ողջ գործընթացն իրականացվում է դաշնային, նահանգային եւ տեղական օրենսդրությանը համապատասխան: Գործընթացը չի կարող իրականացվել այնտեղ, որտեղ այն արգելված է օրենքով կամ դրա նկատմամբ գործում են օրինական սահմանափակումներ:
8. Իրավազորություն
Սույն Պայմաններն, ինչպես նաեւ դրանց մշակման, մեկնաբանման, իրավական ուժի եւ կատարման ապահովման, այդ թվում՝ արտապայմանագրային վեճերի եւ հայցերի հետ կապված հարցերը ենթակա են կարգավորման ԱՄՆ Դելավեր նահանգի նյութական իրավունքի նորմերին համապատասխան՝ առանց հաշվի առնելու դրանց կոլիզիոն դրույթները՝ բացառությամբ արբիտրաժին վերաբերող հարցերի, որոնք կկարգավորվեն Արբիտրաժի մասին դաշնային օրենքով: Հիմնադրամի հետ «Ավրորա» մրցանակի, թեկնածուների առաջադրման կամ ընտրության շուրջ ծագած ցանկացած վեճ ենթակա է կարգավորման բացառապես արբիտրաժային վարույթի միջոցով՝ անհատական կարգով եւ առանց խմբային հայցի: Ծագած վեճերի առնչությամբ խմբային հայցեր ներկայացվել չեն կարող: Արբիտրաժային վարույթները կիրականացվեն Ամերիկյկան արբիտրաժային ասոցիացիայի ղեկավարության ներքո՝ ԱՄՆ-ում: «Ավրորա» մրցանակի, Թեկնածուների առաջադրման կամ ընտրության առնչությամբ ներկայացված ցանկացած հայցի ապահովման հետ կապված հատուցումը սահմանափակված է փաստացի կրած վնասների չափով: Կողմերից եւ ոչ մեկի նկատմամբ ոչ մի դեպքում չի կարող սահմանվել «Ավրորա» մրցանակի, Թեկնածուների առաջադրման կամ ընտրության գործընթացի հետ կապված կամ դրանով պայմանավորված՝ տուգանային, պատահական կամ անուղղակի վնասների, դատական ծախքերի եւ համանման այլ ծախսերի հատուցման որեւէ պահանջ՝ այնքանով, որքանով նման վնասները, ծախքերն ու ծախսերը չհատուցելը կարող է լավագույնս հիմնավորվել գործող օրենսդրությամբ:
Այն անձինք, ովքեր մուտք կգործեն www.auroraprize.com/hy/prize հասցեում գտնվող կայք կամ իրենց առաջադրումները կկատարեն ԱՄՆ տարածքից դուրս գտնվող վայրերից, պատասխանատվություն կստանձնեն տեղական օրենսդրությանը համապատասխան՝ եթե կամ որքանով դա հնարավոր է: Հիմնադրամն իրավունք է վերապահում ցանկացած պահին իր հայեցողությամբ սահմանափակել կայքի հասանելիությունը ցանկացած անձի, աշխարհագրական տարածքի եւ իրավազորության համար: Հիմնադրամի կողմից հավաքագրվող տեղեկատվությունը կարող է պահպանվել եւ մշակման ենթարկվել ԱՄՆ տարածքում՝ վերջիններիս օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաեւ այլ պետությունների իրավազորության ներքո: Օգտվելով կայքից կամ կատարելով առաջադրում՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը ԱՄՆ տարածքում՝ վերջիններիս օրենսդրությանը համապատասխան, կամ, Հիմնադրամի հայեցությամբ, այլ պետության իրավազորության ներքո Ձեր տրամադրած տեղեկատվության պահպանմանն ու մշակմանը:
9. Անհամապատասխանություն
Հիմնադրամն իրավունք է վերապահում իր հայեցողությամբ մերժել ցանկացած այնպիսի առաջադրման հայտը, որը չի համապատասխանում սույն Պայմաններին եւ/կամ որը ներկայացվել է այնպիսի անձի կողմից, ում վարքագիծը հակասում է սույն Պայմանների ոգուն եւ տառին: Իր վերահսկողությունից դուրս գտնվող հանգամանքների ծագման դեպքում Հիմնադրամն իրավունք է վերապահում հետ կանչել կամ չեղյալ հայտարարել մրցանակները, ինչպես նաեւ փոփոխություններ կատարել դրանց շնորհման պայմաններում, եւ Դուք ընդունում եք, որ դա որեւէ պատասխանատվություն չի առաջացնում Հիմնադրամի համար:
10. Փոփոխություններ եւ ծանուցումներ
Հիմնադրամն իրավունք է վերապահում իր հայեցողությամբ ժամանակ առ ժամանակ փոփոխություններ եւ լրացումներ կատարել սույն Պայմաններում եւ ընդունելով վերջիններս՝ Դուք Ձեր համաձայնությունն եք հայտնում դրանցում Հիմնադրամի կողմից հետագայում կատարվելիք բոլոր փոփոխություններին եւ/կամ լրացումներին: Փոփոխություններ եւ/կամ լրացումներ կատարելու դեպքում Հիմնադրամը կհրապարակի սույն Պայմանների լրացված տարբերակը www.auroraprize.com/hy/prize հասցեում գործող կայքում, ինչը եւ կհանդիսանա Ձեզ ուղղված ծանուցումը Պայմաններում կատարված փոփոխությունների վերաբերյալ: Սույն Պայմանները կազմում են Ձեր եւ Հիմնադրամի միջեւ ամբողջ համաձայնությունը «Ավրորա» մրցանակի եւ սույն փաստաթղթի առարկայի շուրջ: «Ավրորա» մրցանակի եւ սույն փաստաթղթի առարկայի շուրջ: Սույն Պայմանների որեւէ դրույթի անվավերությունը կամ անկիրառելիությունը չի կարող ազդել այլ դրույթների վավերության կամ կիրառելիության վրա, եւ դրանք կշարունակեն գործել եւ կմեկնաբանվեն համապատասխանաբար՝ ելնելով սույն փաստաթղթում անվավեր կամ անկիրառելի դրույթների բացակայության ենթադրությունից: Հովանավորի կողմից սույն Պայմանների որեւէ դրույթի կատարումը չապահովելը չի ենթադրում ազատում այդ կամ որեւէ այլ դրույթը կատարելու պահանջից: Սույն Պայմաններում որեւէ փոփոխություն չի կարող կատարվել կամ դրանց որեւէ դրույթ չի կարող անվավեր ճանաչվել առանց Հիմնադրամի կողմից հրապարակված գրավոր ծանուցման:
Սեղմելով «Ուղարկել» կոճակը՝ Դուք կատարում եք Ձեր առաջադրումն ու հավաստում եք, որ.
● Առաջադրումը կատարվում է Ձեր անունից, իսկ որեւէ կազմակերպություն ներկայացնելու դեպքում Դուք ունեք այդ կազմակերպության անունից առաջադրում կատարելու լիազորություն,
● Դուք ծանոթացել, ընդունել եւ համաձայնել եք վերը շարադրված Պայմաններին,
● Սույն Պայմաններն իրավական ուժ ունեցող համաձայնություն են հանդիսանում Ձեր եւ Հիմնադրամի միջեւ,
● Դուք առնվազն 21 տարեկան եք, առաջադրում կատարելու համար Ձեր նկատմամբ օրենքով որեւէ սահմանափակում նախատեսված չէ եւ դուք ընդունում եք վերոնշյալ պայմանները:
Վերջին թարմացումը՝ սեպտեմբերի 10, 2024 թ.