Հիմնադիրները

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի (1934-2021 թթ.), Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց 2024 թ. միացավ Էրիկ Էսրայիլյանը։ Նրանց նպատակն է միասին ձեւավորել մարդասիրական համաշխարհային շարժում։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծում, ներառում եւ օժանդակում է նախագծեր, որոնց նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունն աշխարհի առավել հրատապ մարդասիրական հիմնախնդիրներից շատերի վերաբերյալ եւ քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ։ Այդ նախագծերից են «Ավրորա» մրցանակը, «Ավրորան` Արցախին» ծրագիրը, #AraratChallenge շարժումը, Aurora Dialogues քննարկումները, «Ավրորա» դրամաշնորհները, «Ավրորա» համայնքը, «Ավրորա» մարդասիրության ցուցիչը եւ 100 LIVES նախաձեռնությունը։