«Մի՞թե դա այն չէ, ինչով բոլորս հիանում ենք՝ լինել մի ձայն, որը պատրաստ է շրջանցել մարդու առաջին բնազդը՝ մարդկային գոյատեւումը, հանուն սկզբունքի պաշտպանության, որն առնչվում է համայն մարդկությանը»,- հարցրեց Զեյդ բին Ռաադ ալ Հուսեյնը Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումի ժամանակ՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանների ազդեցությունը:
2024 թ. մայիսի 9-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ Կալիֆորնիայի համալսարանի իրավագիտության դպրոցի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը նախաձեռնել էին Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորում: Համաշխարհային առաջնորդները եւ տեղում ամենօրյա աշխատանքով փոփոխություններ իրականացնող հերոսները քննարկումների ընթացքում անդրադարձան մարդու իրավունքների եւ բռնի տեղահանման հրատապ խնդիրներին, գլոբալ առողջապահական ճգնաժամին, կրթության իրավունքին, կլիմայի փոփոխությանը, արհեստական բանականությանը, բարեգործությանն ու գենդերային հավասարությանը։
Ֆորումի ընթացքում Խաղաղության միջազգային ինստիտուտի նախագահ եւ գործադիր տնօրեն, The Elders խմբի անդամ եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար (2014-2018 թթ.) Զեյդ բին Ռաադ ալ Հուսեյնը ներկայացավ հատուկ ելույթով՝ անդրադառնալով այսօր աշխարհում տիրող հումանիտար մարտահրավերներին, ժողովրդավարության անկմանն ու համաշխարհային Համաճարակային պայմանագրի շուրջ իր աշխատանքին։ Զեկույցին հաջորդեց հարց ու պատասխան՝ Կալ Ռաուսթիալայի հետ, որը «Խոստում» ինստիտուտի Համեմատական եւ միջազգային իրավունքի դասախոս է, Ռոնալդ Վ. Բերկլիի անվան միջազգային հարաբերությունների կենտրոնի տնօրենը եւ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Ընդհանուր կառավարման ծրագրի տնօրենը:
Ելույթի եւ քննարկման տեսագրությունն անգլերենով՝ ստորեւ.