Կարեկցանքն ու հստակությունը համաշխարհային միգրացիայի օրերում
Քննարկվեցին միգրացիայի միտումների, այլատյացության եւ զարգացման աջակցության ծրագրերին առնչվող հարցեր։
Հայաստանից դուրս առաջին Aurora Dialogues քննարկումներն անցկացվեցին Բեռլինում
Aurora Dialogues 2017 բեռլինյան քննարկումների առաջին նիստում մասնակիցները կիսվեցին իրենց պատմություններով
Բեռլինում կայացած Aurora Dialogues 2017 քննարկումների երկրորդ օրը բացվեց Յոախիմ Ռոգալի եւ Ռուբեն Վարդանյանի ելույթներով։ Օրվա առաջին նիստում քննարկումներ ընթացան Մաթիաս Լյուկեի, Գեերտ Կապելարեի եւ Մերի Ռոբինսոնի հետ։
Բեռլինում կայացած Aurora Dialogues 2017 քննարկումների երկրորդ օրվա երկրորդ նիստի գլխավոր զեկույցի բանախոսն էր Բրյուսելի ազատ համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր Դիրք Յակոբսը:
Aurora Dialogues 2017 բեռլինյան քննարկումների երկրորդ օրվա՝ «Փնտրելով լուծումներ տեղում» խորագրով նիստի առաջին մասի գլխավոր զեկուցողն էր Գյունտեր Նուկեն։ Բանախոսների թվում էին Ֆրանց Ֆիշլերը, Լեյմա Գբովեն, Հինա Ջիլանին եւ Ջոն Պրենդերգասթը։
Aurora Dialogues 2017 բեռլինյան քննարկումների երկրորդ օրվա՝ «Փնտրելով լուծումներ տեղում» խորագրով նիստի երկրորդ մասի գլխավոր զեկուցողն էր Պիեռ Գյուրջյանը։ Բանախոսների թվում էին Ռոբերտ Յունգը, Անյա Լանգենբուխերը եւ Յենս Ուելթերմանը։
Բեռլինում կայացած Aurora Dialogues 2017 քննարկումների վերջին նիստին ամփոփեցին համաժողովի կարեւորագույն արդյունքներն ու եզրակացությունները։ Մասնակիցների թվում էին Քրիստոֆ Բոշը, Ինգրիդ Համմը, Վինֆրիդ Քնայփը եւ Ռուբեն Վարդանյանը։
«Միլիոնավոր մարդկանց տեղաշարժ. զարգացման եւ ինտեգրացիայի անհրաժեշտություն»
Aurora Dialogues-ը աշխարհում ամենահրատապ մարդասիրական խնդիրների քննարկման միջազգային հարթակ է:
Հումանիտար ոլորտի գործիչները, առաջատար գիտնականները, բարերարները, բիզնեսի եւ քաղաքացիական հասարակության առաջնորդները հավաքվում են՝ քննարկելու արդի հումանիտար մարտահրավերները: