«Միլիոնավոր մարդկանց տեղաշարժ. զարգացման եւ ինտեգրացիայի անհրաժեշտություն» խորագրով Բեռլինի Aurora Dialogues քննարկումներն անդրադարձան, թե ինչպես Եվրոպական Միությունը եւ Գերմանիան կարող են նպաստել հումանիտար խնդիրների լուծմանը զարգացման եւ ինտեգրացիայի միջոցով: Քննարկումները տեղի ունեցան 2017թ. դեկտեմբերի 4-5-ը «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի Բեռլինի ներկայացուցչության գրասենյակում: Համաժողովը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի, «Մերկատոր» հիմնադրամի եւ «Գլոբալ հեռանկարներ» նախաձեռնության համատեղ ձեռնարկումն էր:
Քննարկման մասնակիցները խոսեցին փախստականների ճգնաժամի հիմնական պատճառների եւ այդ ուղղությամբ արված քայլերի արդյունավետության մասին, ինչպիսիք են՝ մարդասիրական աջակցությունը, կրթությունը եւ սոցիալական ինտեգրացիան:
Օր 1, Կարեկցանքը եւ հստակությունը գլոբալ միգրացիայի դարաշրջանում
Քննարկում.
Մերօրյա փրկիչները. պատասխանատվությունը համաշխարհային մարտահրավերների դարաշրջանում
Օր 2, Միգրացիոն ճգնաժամը՝ համաշխարհային պատասխանատվություն
Նիստեր.
Միգրացիայի գլոբալ մարտահրավերները
Հասարակության դիրքորոշման ազդեցությունը փախստականների ինտեգրմանը
«Մարշալի պլանն Աֆրիկայում». աջակցություն զարգացմանը եվ ներդրումներին
Զարգացման մասնավոր նախաձեռնություններ
Ապագան կերտելիս. Երախտագիտությունն՝ ի գործ
2017թ. Բեռլինի Aurora Dialogues-ի ամենահիշարժան պահերը