«Միլիոնավոր մարդկանց տեղաշարժ. զարգացման և ինտեգրացիայի անհրաժեշտություն» թեմայով Բեռլինի 2017թ. Aurora Dialogues քննարկումները տեղի կունենան դեկտեմբերի 4-5-ը: Բանախոսները կանդրադառնան գլոբալ միգրացիոն ճգնաժամի ներկայիս վիճակին եւ կդիտարկեն տարբեր գործիչների դերը դրական փոփոխություններն առաջ մղելու գործում, ինչպես նաեւ կխոսեն զարգացման ծրագրերի եւ այն լուծումների մասին, որոնք կարող են փոփոխություն բերել:
Բեռլինի 2017թ. Aurora Dialogues-ն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի եւ «Գլոբալ հեռանկարներ» հիմնադրամի համատեղ ձեռնարկն է, որն իրականացվում է «Մերկատոր» հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ «Միավորված աշխարհի քոլեջներ» (UWC)-ի աջակցությամբ:
Dialogues-ին մասնակցելու են քաղաքացիական հասարակության, բիզնեսի եւ հումանիտար ոլորտի հեղինակավոր առաջնորդներ՝ նպատակ ունենալով իրենց փորձառությունն ուղղելու աշխարհի ամենահրատապ մարտահրավերներից մեկի՝ միգրացիայի քննարկմանը:
Այս քննարկումները ծառայելու են գլոբալ պատասխանատվության ճանաչմանը՝ բնութագրելու, գնահատելու եւ հասկանալու միգրացիոն ճգնաժամը, ինչպես նաեւ նոր եւ անհրաժեշտ միջամտության ձեւավորմանը՝ հնարավոր աղետը կատարյալ մարդկային պոտենցիալի փոխակերպելու նպատակով:
Խնդրում ենք հաշվի առնել, որ Բեռլինի 2017թ. Aurora Dialogues քննարկումներին կարելի է մասնակցել միայն հրավերով: