2017թ. դեկտեմբերի 4-5-ը Բեռլինի Aurora Dialogues-ը կհամախմբի հումանիտար ոլորտի գործիչների, գիտնականների, բարերարների եւ բիզնես առաջնորդների գլոբալ միգրացիոն ճգնաժամի վերաբերյալ քննարկումների շարք կազմակերպելու նպատակով:
Բանախոսներն են.
- Նուբար Աֆեյան, Flagship Pioneering վենչուրային կապիտալի ֆոնդի կառավարող գործընկեր եւ գլխավոր գործադիր տնօրեն, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր
- Ջամիլա Աֆղանի, «Նուռ» կրթական եւ կարողությունների զարգացման կազմակերպության հիմնադիր
- Մարգարիտ Բարանկիցե, 2016թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Մեզոն Շալոմ» խնամքի տան եւ REMA հիվանդանոցի հիմնադիր
- Քրիստոֆ Բոշ, «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
- Լեյմա Գբովե, Նոբելյան դափնեկիր, Լիբերիացի խաղաղության ակտիվիստ եւ կանանց իրավունքների պաշտպան, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ
- Անդրեաս Գյորգեն, Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության Մշակույթի եւ հաղորդակցության տնօրեն
- Նիկ Գոուինգ, Միջազգային թղթակից, Լոնդոնի թագավորական համալսարանի եւ Նանյանգի տեխնոլոգիական համալսարանի դասախոս
- Պիեռ Գյուրջյան, RVVZ հիմնադրամի բարերարության գործընկեր
- Վարդան Գրեգորյան, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր
- Ջիանի Դ՛Ամատո, Ինտեգրացիայի եւ միգրացիայի գերմանական հիմնադրամների Փորձագիտական խմբի անդամ
- Ռիտա Զյուսմութ, Թուրք-գերմանական համալսարանի Զարգացման կոնսորցիումի նախագահ
- Նորբերտ Լամերտ, Գերմանիայի խորհրդարանի նախկին նախագահ
- Անյա Լանգենբուխեր, «Բիլ եւ Մելինդա Գեյթս» հիմնադրամի եվրոպական գրասենյակի տնօրեն
- Մաթիաս Լյուկե, Համաշխարհային տնտեսության Կիել համալսարանի ավագ հետազոտող եւ Կառավարիչների խորհրդի անդամ
- Գեերտ Կապալայերե, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն
- Վինֆրեդ Քնայփ, Mercator հիմնադրամի գործադիր տնօրեն
- Ինգրիդ Համ, «Գլոբալ հեռանկարներ» նախաձեռնության հիմնադիր եւ գործադիր տնօրեն
- Վոլֆգանգ Հուբեր, EKD խորհրդի նախկին նախագահ
- Դիրք Յակոբս, Բրյուսելի ազատ համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսոր
- Ջոն Պրենդերգասթ, Enough նախագծի հիմնադիր-տնօրեն
- Հինա Ջիլանի, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Մարդու իրավունքների պաշտպանների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ
- Մերի Ռոբինսոնը, Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի նախկին հանձնակատար, Իռլանդիայի նախկին նախագահ, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ
- Յոախիմ Ռոգալ, «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի խորհրդի նախագահ եւ գործադիր տնօրեն
- Ռուբեն Վարդանյան, RVVZ հիմնադրամի եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր
- Յենս Ուելթերման, UWC International-ի գործադիր տնօրեն
- Լորի Ուիլինքսոն, Միջազգային միգրացիայի եւ ինտեգրացիայի ամսագրի գլխավոր խմբագիր
- Բեռնարդ Քուշներ, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ
- Ֆրանց Ֆիշլեր, Եվրոպական Alpbach ֆորումի նախագահ