Ընդհանուր՝ 2021 թ. Aurora Dialogues քննարկումներ. Հանդիպում «Ավրորայի» հերոսների հետ

Ընդհանուր՝ 2021 թ. Aurora Dialogues քննարկումներ. Հանդիպում «Ավրորայի» հերոսների հետ

Վենետիկում Aurora Dialogues քննարկումների շրջանակում կանցկացվի «Հանդիպում «Ավրորայի» հերոսների հետ» միջոցառումը: Այն տեղի կունենա 2021 թ. հոկտեմբերի 8-ին Իտալիայում սպասվող 2021 թ. «Ավրորայի» միջոցառումների ընթացքում: Հանդիպման ժամանակ 2021 թ. «Ավրորայի» հինգ հերոսները կներկայացնեն իրենց աշխատանքն ու ոգեշնչման աղբյուրը, կքննարկեն, թե ինչպիսի աջակցություն է անհրաժեշտ իրենց համայնքներում շոշափելի փոփոխություն իրականացնելու համար: Քննարկումը տեղի կունենա Վենետիկի միջազգային համալսարանի դահլիճում՝ Սան Սերվոլո կղզում:  

Քննարկմանը «Ավրորայի» հերոսները կպատասխանեն նաեւ դահլիճից հնչող հարցերին: Միջոցառման լեզուն անգլերենն է՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն եւ իտալերեն համաժամանակյա թարգմանությամբ: 

Ավելին իմանալու եւ միջոցառման մասին նորություններին տեղյակ լինելու համար հետեւեք մեզ Facebook, Twitter, Instagram եւ Linkedin հարթակներում: 

2021 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը եւ դրան ուղեկցող միջոցառումները տեղի կունենան Վենետիկում (Իտալիա) 2021 թ. հոկտեմբերի 8-10-ը: Այդպիսով, «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունն առաջին անգամ կանցկացվի Եվրոպայում, ինչն էլ կընդգծի սերտ կապը համաշխարհային կարեւորության մշակութային այս կենտրոնի եւ «Ավրորայի» գաղափարի միջեւ, որը խորապես արտահայտում է հարգանքը մարդկային կյանքի հանդեպ, ինչի կրողն է յուրաքանչյուր հայ եւ «Ավրորա» համաշխարհային շարժման յուրաքանչյուր անդամ: Կորոնավիրուսի համավարակի բռնկումից հետո սա կլինի նաեւ «Ավրորա» մրցանակի շնորհման առաջին ոչ առցանց արարողությունը:

Մոդերատոր

Դելե Օլոջեդե

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր (Նիգերիա/ԱՄՆ)

Բանախոսներ 

Ֆաթուն Ադան

2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Էլման» խաղաղության եւ մարդու իրավունքների կենտրոնի գործադիր տնօրեն (Սոմալի)

Գրեգուար Ահոնգբոնոն

2021 թ. «Ավրորայի» հերոս, հոգեկան առողջության ակտիվիստ, «Սբ Կամիլ» ընկերակցության հիմնադիր (Բենին/Կոտ Դ՛Իվուար)

Նուբար Աֆեյան

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր եւ նախագահ, Flagship Pioneering ընկերության գլխավոր գործադիր տնօրեն (ԱՄՆ)

Լորդ Արա Դարզի

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն (ՄԲ)

Ջուլիեն Լուսենգե

2021 թ. «Ավրորայի» հերոս, խաղաղության եւ կանանց իրավունքների ակտիվիստ, Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության եւ զարգացման կազմակերպության համահիմնադիր եւ նախագահ (ԿԴՀ)

Ռուբի Ալբա Կաստանյո

2021 թ. «Ավրորայի» հերոս, իրավապաշտպան, Գյուղացիների, գյուղական աշխատողների եւ շրջակա միջավայրի պաշտպանների Մետայի ասոցիացիայի հիմնադիր (Կոլումբիա)

Աշվաք Մոհարամ

2021 թ. «Ավրորայի» հերոս, բժիշկ (Եմեն)

Ռուբեն Վարդանյան

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Noôdome հարթակի համահիմնադիր, սոցիալական ներդրող եւ գործարար (Հայաստան/Ռուսաստան)

Փոլ Ֆարմեր

2021 թ. «Ավրորայի» հերոս, բժիշկ-մարդաբան, «Առողջապահական գործընկերներ» կազմակերպության համահիմնադիր (ԱՄՆ)

Գլխավոր լուսանկարը՝ Վենետիկի միջազգային համալսարան