2018թ. Aurora Dialogues քննարկումներ

2018թ. Aurora Dialogues քննարկումներ

«Ոգեշնչիր, զորացրու, ազդիր» նշանաբանով 2018թ. Aurora Dialogues երեւանյան քննարկումները տեղի ունեցան 2018թ. հունիսի 9-ին Երեւանում: Համաժողովի անցկացումը հնարավոր էր դարձել Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության աջակցության եւ «Գլոբալ հեռանկարներ» (Global Perspectives Initiative) նախաձեռնության հետ համագործակցության շնորհիվ։

Հայաստան էին ժամանել ականավոր հումանիտար գործիչներ, գիտնականներ, բարերարներ, գործարարներ ու քաղաքացիական հասարակության անդամներ՝ մասնակցելու ամենամյա Aurora Dialogues երեւանյան երրորդ համաժողովին, որը խորացված քննարկումների շարք է՝ նվիրված մերօրյա առավել հրատապ հումանիտար հիմնախնդիրներին։ Այս տարվա երեւանյան համաժողովի ուշադրության կենտրոնում էր անցյալից դասեր քաղելու, ներկայում գործելու եւ ավելի լավ ապագա ձեւավորելու կարեւորությունը։

 

Հիմանական օրակարգ

Տեղեկացրու եւ զորացրու

Զորացրու եւ ոգեշնչիր

Ազդիր՝ հասնելու կայուն փոփոխությունների

 

2018թ. Aurora Dialogues երեւանյան քննարկումների հավելյալ ծրագիր

Հանդիպում 2018թ. «Ավրորա» մրցանակի հերոսների հետ

Սթիվեն Քյուրքչյան. «Երեսուն տարի անց. ավերիչ երկրաշարժը, որը ցնցեց աշխարհը»

Դրդելով աշխարհին գործել. «Ավրորա» մարդասիրական նախագիծ UWC դպրոցների եւ քոլեջների համար

«Փոխել, երբ փոփոխություն անելը բարդ է». քննարկում դեսպան Սամանտա Փաուերի եւ Enough նախագծի հիմնադիր տնօրեն Ջոն Պրենդերգաստի հետ

Լորդ Արա Դարզի. «Նորարարությունն առողջապահության ոլորտում»

Հանդիպում 2018թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի հետ