2018 թ. հունիսի 6-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ հանդիպում 2018թ. «Ավրորայի» հերոսների հետ, որի ընթացքում վերջիններս զրույց ունեցան հայ երիտասարդության հետ՝ խոսելով իրենց գործունեության մասին, ներկայացնելով իրենց գործի մղած հիմնախնդիրները եւ պարզաբանելով, թե ինչ աջակցություն է անհրաժեշտ տեղի համայնքներում շոշափելի փոփոխություններ արձանագրելու համար։
Չո Լա Աունը, Հայր Թոմաս Գոնսալես Կաստիլյոն եւ Սունիտա Քրիշնանը 2018 թ. «Ավրորայի» հերոսներ են դարձել ցուցաբերած բացառիկ խիզախության, հեռահար ազդեցության եւ անսահման նվիրումի համար, որով աղետալի պայմաններում գործել են հանուն մարդկային կյանքի փրկության եւ մարդասիրական գործի առաջխաղացման։ Զրուցավարը՝ The Boston Globe օրաթերթի լրագրողական հետաքննության Spotlight սյունակի հիմնադիր եւ վաշինգտոնյան գրասենյակի նախկին հիմնադիր եւ ղեկավար Սթիվեն Քյուրքչյանը, իր երախտագիտությունը հայտնեց այս բացառիկ մարդկանց՝ ասելով. «Մեզ համար պատիվ է ծանոթանալ ձեր գործին։ Այն ոգեշնչում է մեզ, մղում նոր մարտահրավերների եւ պարզ ցույց տալիս, որ չկա որեւէ մեկը, որ հաղթող չլինի։ Իսկ Ձեր ներկայությամբ բոլորս ենք հաղթող։ Անչափ երախտապարտ ենք ձեր անհատական գործի եւ մարդասիրության ուղով բոլորիս առաջնորդելու համար»։
Հանդիպմանը ներկա էին նաեւ 2016 թ. «Ավրորայի» հերոսներ Սայիդա Ղուլամ Ֆաթիման եւ Հայր Բերնարդ Կինվին, դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, ինչպես նաեւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը։ 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը Արցախից տեսակամուրջով միացան զրույցին՝ ողջունելու մասնակիցներին ու ներկաներին։
Հանդիպման ամբողջ տեսագրությունը կարող եք դիտել ստորեւ (անգլերեն)։