Բժշկության եւ վիրաբուժության ասպարեզում մատուցած ծառայությունների համար 2002թ. Արա Դարզին արժանացել է ասպետի կոչման՝ 2007թ. ընդգրկվելով Մեծ Բրիտանիայի Լորդերի Պալատ՝ որպես Պրոֆոսոր եւ Դենհամի Լորդ Դարզի։ 2009թ. հունիսից Նորին Մեծության Գաղտնի Խորհրդի անդամ է, իսկ 2016թ. հունվարին պարգեւատրվել է «Մատուցած ծառայությունների համար» շքանշանով։
Բժշկության ոլորտի ուսանողության հետ Լորդ Դարզին խոսեց առողջապահության ասպարեզում նորարարության մասին եւ ներկայացրեց ամենավերջին տեխնոլոգիաներից մի քանիսը՝ երիտասարդ մասնագետներին վստահեցնելով, որ առաջընթացը չի նշանակում, թե բոլորը շուտով գործազուրկ են լինելու։ «Համընդհանուր տագնապ կա, թե ավտոմատացումն ու արհեստական ինտելեկտը կհանգեցնեն գործազրկության, սակայն առողջապահությունը բանկային սեկտորը չէ»,– շեշտեց բանախոսը։
Լորդ Դարզին պարզաբանեց նաեւ, թե որքան դժվար է արժանի մարդկանց շրջանակից ընտրել «Ավրորա» մրցանակի դափնեկրի։ Միջոցառման ավարտին Երեւանի պետական բժշկական համալսարանը ականավոր վիրաբույժին շնորհեց պատվավոր դոկտորի կոչում։
Հանրային դասախոսության ամբողջ տեսագրությունը կարող եք դիտել ստորեւ (անգլերենով)։