Ջորջ Քլունին հանձնեց «Ավրորա» մրցանակը

Ջորջ Քլունին հանձնեց «Ավրորա» մրցանակը

Երեւանում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ընթացքում  Մարգարիտ Բարանկիցեն հռչակվեց «Ավրորա» անդրանիկ մրցանակի դափնեկիր՝ ճանաչման արժանանալով այն բացառիկ ազդեցության համար, որ Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին ունեցել է՝ հազարավոր կյանքեր փրկելով եւ խնամելով որբերին ու փախստականներին։

Հյուրերը մեծարանքի են արժանացրել նաեւ մրցանակի մյուս երեք հավակնորդներին՝ Թոմ Քաթինային (Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոց), Սայիդա Ղուլամ Ֆաթիմային (Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» գլխավոր քարտուղար) եւ Հայր Բերնարդ Կինվիին (Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության Բոսեմտելե քաղաքի կաթոլիկ միսիայի վանահայր)։