Նամակ «Ավրորայի» հերոսին

Նամակ «Ավրորայի» հերոսին

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնությունն ու Մեդիամաքսը հայտարարում են շարադրությունների համատեղ մրցույթ՝ «Նամակ Ավրորայի հերոսին»: 
 
Մրցույթի մասնակիցները պետք է նամակ-շարադրություն գրեն 2016 թ. «Ավրորայի» չորս հավակնորդներից մեկին՝ Մարգարիտ Բարանկիցեին, Թոմ Քաթինային, Սայիդա Ղուլամ Ֆաթիմային կամ Բերնարդ Կինվիին: 
 
Մասնակիցների պատմությունները ներկայացված են հետեւյալ հղումներով. 
 
 
 
 
 
Մրցույթին կարող են մասնակցել 16-40 տարեկան անձինք՝ անկախ քաղաքացիությունից: 
 
Շարադրության առավելագույն ծավալն է 600 բառ: Այդ ծավալը գերազանցող շարադրությունները մրցույթին չեն մասնակցի: 
 
Շարադրություններն ընդունվում են հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով: 
 
Մրցույթը մեկնարկում է 2017 թ. հունվարի 10-ին եւ ավարտվում է հունվարի 25-ին, ժամը 18:00-ին: 
 
Մրցույթի հաղթողների համար նախատեսված են դրամական մրցանակներ՝ 1 մլն դրամ (1-ին տեղի համար), 500 հազար դրամ (2-րդ տեղի համար) եւ 300 հազար դրամ (3-րդ տեղի համար): 
 
Հաղթողների անունները կհայտարարվեն փետրվարի 1-ին: 
 
Հաղթողին կընտրի մրցույթի հանձնաժողովը, կազմված «Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնության եւ Մեդիամաքսի ներկայացուցիչներից: Հանձնաժողովի նախագահն է արձակագիր Նարինե Աբգարյանը: 
 
Հանձնաժողովը իրեն իրավունք է վերապահում որոշում կայացնել լրացուցիչ մրցանակ/մրցանակներ շնորհելու մասին՝ հանդես գալով լրացուցիչ հայտարարությամբ: 
 
Մասնակիցները երաշխավորում են, որ հանդիսանում են ներկայացված շարադրությունների իրական հեղինակները: Հեղինակային իրավունքի խախտման դեպքում մասնակիցը որակազրկվելու է: 
 
Բոլոր շարադրությունները հրապարակվելու են Mediamax.am կայքի հատուկ բաժնում եւ տարածվելու են սոցիալական ցանցերով, բացառությամբ՝ 
 
- աշխատանքների, որոնք չեն համապատասխանի նշված թեմաներին,
- աշխատանքների, որոնք պարունակում են վիրավորանքներ կամ այլ՝ ՀՀ օրենսդրությանը հակասող արտահայտություններ:
 
Շարադրությունները պետք է ուղարկել [email protected] հասցեին, որպես subject նշելով «Նամակ Ավրորայի հերոսին»: Շարադրության հետ պետք է ուղարկել մասնակցի անձնագրի պատճենը, լուսանկարը (կայքում շարադրության հետ հրապարակելու համար) եւ կոնտակտային տվյալներ: Առանց անձնագրի պատճենի, լուսանկարի եւ կոնտակտային տվյալների ներկայացված շարադրությունները մրցույթին չեն մասնակցի: