Տեսանյութ. Կորպորացիաների դերը մարդասիրական ջանքերի առաջխաղացման գործում

Տեսանյութ. Կորպորացիաների դերը մարդասիրական ջանքերի առաջխաղացման գործում

«Ես հատուկ վերաբերմունք ունեմ «Ավրորայի»` այս մարդասիրական նախաձեռնության նկատմամբ, եւ լինել այստեղ՝ այս անհավանական համախոհների [մարդասերների] հետ, որոնք այդքան դժվար վիճակում են եղել. ես անտարբեր չեմ սրան, սա իմ ճանապարհնէ»,- ասաց Matrix Capital Management ընկերության համահիմնադիր եւ կառավարող գլխավոր գործընկեր Դեյվիդ Գոելը «Կորպորացիաների դերը մարդասիրական ջանքերի առաջխաղացման գործում» խորագրով քննարկմանը՝ Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումի ընթացքում։ Քննարկման ընթացքում մի քանի առաջատար ձեռնարկատերեր, որոնց որոշումները կարող են ազդել մոտ կես միլիոն աշխատակիցների վրա, ներկայացրեցին իրենց տեսակետները մոլորակի բարօրության, սոցիալական բարեփոխումների եւ համայնքների զարգացման համար ներդրումների մասին։

Քննարկումը վարում էր Քրիստին Հինան՝ Flagship Pioneering ընկերության Հաղորդակցության գծով գլխավոր տնօրենը, եւ գործընկերը: Որպես բանախոսներ հանդես էին գալիս «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր եւ նախագահ Նուբար Աֆեյանը, Matrix Capital Management ընկերության համահիմնադիր եւ կառավարող գլխավոր գործընկեր Դեյվիդ Գոելը, Johnson & Johnson ընկերության նախկին նախագահ եւ գործադիր տնօրեն, Apple, IBM, JPMorgan Chase ընկերությունների Խորհուրդների անդամ Ալեքս Գորսկին եւ Analog Devices ընկերության գլխավոր տնօրեն Վենսան Ռոշը:

Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումի շրջանակում տեղի ունեցած «Կորպորացիաների դերը մարդասիրական ջանքերի առաջխաղացման գործում» թեմայով քննարկման տեսագրությունն անգլերենով՝ ստորեւ.