«Դարեր շարունակ կանայք միավորվել են՝ դիմադրելու ճնշում գործադրողներին, փորձելով հաստատել խաղաղություն: Կարծես դա մեզ մոտ լավ է ստացվում: Այսպիսով, ինչպե՞ս ներգրավել կանանց»,- այսպիսի հարց բարձրացրեց «Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ, Memory Matters ընկերության հիմնադիր եւ տնօրեն, Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր-թանգարանի նախկին նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Էլիս Գրինվալդը «Գենդերային արդարություն եւ կանանց աջակցություն» թեմայով քննարկմանը, որն անցկացվեց Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումի ընթացքում՝ 2024 թ. մայիսի 9-ին, Լոս Անջելեսում:
Բանախոսների թվում էին 2020 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, «Էլման» խաղաղության կենտրոնի ծրագրերի եւ զարգացման գծով տնօրեն Իլվադ Էլմանը, FEMENA նախաձեռնության խորհրդատվական խմբի անդամ Զուբեյդա Աքբարը, The Reckoning Project նախագծի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ջենին դի Ջիովանին եւ «Գրեմին» հիմնադրամի նախագահ եւ գլխավոր տնօրեն Զուբեյդա Բեյը: Քննարկման մոդերատորն էր Էլիս Գրինվալդը:
«Գենդերային արդարություն եւ կանանց աջակցություն» թեմայով անգլերեն քննարկման տեսագրությունը՝ ստորեւ: