«Մենք տեսնում ենք, որ ռազմավարական հաշվարկները շատ ավելի կարեւոր են [քաղաքական գործիչների համար], քան մարդկային կյանքի պաշտպանությունը»,- ցավով նշեց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ եւ The Sentry նախաձեռնության համահիմնադիր Ջոն Փրենդերգասթը՝ «Բռնի տեղահանություն եւ փախստականներ» թեմայով քննարկմանը, որի ընթացքում բանախոսները ներկայացրին իրենց փորձը թեմայի շուրջ եւ խոսեցին ճգնաժամի հնարավոր լուծումների մասին: Քննարկումը տեղի ունեցավ 2024 թ. մայիսի 9-ին Լոս Անջելեսում Մարդու իրավունքների եւ մարդասիրության ֆորումի ընթացքում:
Մյուս բանախոսների թվում էին Մեքսիկայում Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) գրասենյակի ղեկավար Դանա Գրաբեր Լադեկը, Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Ներգաղթի իրավունքի եւ քաղաքականության կենտրոնի համաղեկավար Ահիլեն Արուլանանթեմը եւ Empower կազմակերպության հիմնադիր, Refugees Seeking Equal Access at the Table նախաձեռնության համաղեկավար Ռեզ Գարդին:
«Բռնի տեղահանություն եւ փախստականներ» թեմայով քննարկման տեսագրությունն անգլերենով՝ ստորեւ.