logo
ՓԱԿԵԼMenu
Տեսանյութ. Հանդիպում 2021 թ. «Ավրորայի» հերոսների հետ

Տեսանյութ. Հանդիպում 2021 թ. «Ավրորայի» հերոսների հետ

Իտալիայում ընթացող 2021 թ. «Ավրորայի» միջոցառումների մեկնարկը տրվեց հոկտեմբերի 8-ին Aurora Dialogues` «Հանդիպում 2021 թ. «Ավրորայի» հերոսների հետ» քննարկմամբ, որը տեղի ունեցավ Վենետիկի միջազգային համալսարանում՝ Սան Սերվոլո կղզում (Isola di San Sèrvolo)։ Միջոցառման ժամանակ 2021 թ. «Ավրորայի» հերոսները ներկայացրին իրենց աշխատանքը ու թե ինչն է իրենց առաջ մղում՝ դահլիճում  գտնվողներին ոգեշնչելով մարդկային տոկունության եւ ծայրահեղ ծանր իրավիճակներում դրսեւորած խիզախության մասին պատմություններով: Հնարավորություն եղավ նաեւ «Ավրորա» մրցանակն անձնապես շնորհելու 2020 թ. դափնեկիր Ֆարթուն Ադանին: Կորոնավիրուսի համավարակի սահմանափակումների պատճառով նա եւ դուստրը՝ Իլվադ Էլմանը, «Ավրորա» մրցանակի դափնեկիր էին դարձել առցանց միջոցառման ընթացքում: