Հայոց ցեղասպանության 100-երորդ տարելիցին System of a Down-ը (SOAD) «արթնացնում է հոգիները» Wake up the souls խորագրով միջազգային շրջագայությամբ, որի շրջանակում հայտնի ռոք-խումբը ապրիլի 23-ին բացօթյա համերգ ունեցավ Երեւանում՝ Հանրապետության հրապարակում։ Հրապարակն ու հարող փողոցները մարդաշատ էին, համերգին հետեւում էին նաեւ հարեւան ադմինիստրատիվ կառույցների պատշգամբներից: Համերգն անցավ աննկարագրելի էներգիայով ու ոգեւորությամբ, որին չխանգարեց հորդառատ անձրեւը:
Լուսանկարները՝ Էդգար Բարսեղյանի