logo
ՓԱԿԵԼMenu
Ջուլիեն Լուսենգե՝ 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր

Ջուլիեն Լուսենգե՝ 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր

Ջուլիեն Լուսենգեն Կոնգոյի մարդու իրավունքների պաշտպան է, Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության եւ զարգացման կազմակերպության (SOFEPADI) համահիմնադիր ու նախագահ եւ Կոնգոյացի կանանց հիմնադրամի (FFC) համահիմնադիր, որը տարիներ շարունակ աջակցել է պատերազմի ժամանակ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) սեռական բռնության զոհերին։ Նրա անսահման քաջությունն ու անխոնջ գործունեությունը լույս են սփռել Կոնգոյում քաղաքացիական պատերազմի ընթացքում սարսափելի սեռական բռնության ենթարկված հազարավոր կանանց հուսահատ վիճակի վրա, բացահայտել են հանցագործներին եւ պատասխանատվության ենթարկել նրանց: Վերջին 40 տարում 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջուլիեն Լուսենգեի ջանքերի շնորհիվ արդարադատության առաջ է կանգնել բռնություն եւ պատերազմական հանցագործություններ իրագործած ավելի քան 800 մարդ: SOFEPADI կլինիկան բժշկական համապարփակ խնամք է տրամադրել սեռական բռնության 7.500 զոհի: 

 

 

Լուսանկարը՝ Ջուլիեն Լուսենգեն վերապատրաստում է կանանց եւ աղջիկներին, որպեսզի նրանք դառնան փոփոխությունների առաջամարտիկներ @ Ջոնաթան Տորգովնիկ/AJWS