Մարդասիրական նախագծեր․ պայքար գենդերային բռնության դեմ

Մարդասիրական նախագծեր․ պայքար գենդերային բռնության դեմ

2025 թ․ հունվարի 16-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ UWC միջազգային գրասենյակն անցկացրին «Մարդասիրական նախագծեր․ պայքար գենդերային բռնության դեմ» խորագրով վեբինար։ Այն համախմբել էր 2024-2025 թ․«Երիտասարդական Ավրորայի» մասնակիցներին` քննարկելու գենդերային բռնության դեմ պայքարի եւ խոցելի համայնքների հզորացման վերաբերյալ հարցեր։ 

Քննարկումն սկսեցին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության զարգացման գծով տնօրեն Սալի Լինչը եւ UWC միջազգային գրասենյակի համայնքային ներգրավվածության պատասխանատու Մարթա Էսկանուելան: Հիմնական ելույթով հանդես եկավ «Գոշենի» հիմնադիր եւ տնօրեն, Ութերֆորդ Քամհլաբա UWC Հարավային Աֆրիկա քոլեջի շրջանավարտ (1992-1997 թթ․) Նոսիֆո Գվեբու Սթորերը։ Հենվելով հանրային առողջության եւ համայնքային զարգացման ոլորտներում ունեցած ավելի քան քսանամյա փորձի վրա՝ Նոսիֆոն ներկայացրեց իր անցած ճանապարհը, թե ինչպես է Էսվատինիում հիմնել «Գոշեն» ապաստանը՝ գենդերային բռնության զոհ դարձած կանանց եւ երեխաներին աջակցելու համար: Նա կարեւորեց այն համապարփակ մոտեցումը, որ ցուցաբերում է կենտրոնը՝ տրամադրելով անհապաղ անվտանգություն, խորհրդատվություն, բժշկական օգնություն, տնտեսական եւ իրավաբանական աջակցություն՝ օգնելով տուժածներին վերակառուցելու իրենց կյանքը:

Ելույթից հետո հարց ու պատասխանի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան շփվելու Նոսիֆոյի հետ եւ առավել մանրամասն պատկերացում կազմելու գենդերային բռնության եւ սոցիալական այլ խնդիրների հաղթահարման ընթացքում հանդիպող մարտահրավերների եւ դրանց լուծումների մասին։

«Մարդասիրական նախագծեր․ պայքար գենդերային բռնության դեմ» խորագրով անգլերեն քննարկման տեսագրությունը՝ ստորեւ․