Դենիս Մուկվեգե` 2024թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր

Դենիս Մուկվեգե` 2024թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր

Բժիշկ Դենիս Մուկվեգեն գինեկոլոգ է եւ կանանց իրավունքների պաշտպան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ): Նա իր կյանքը նվիրել է պատերազմից բզկտված իր երկրում եւ ամբողջ աշխարհում սեռական բռնությունից տուժածներին օգնելու գործին: Դենիս Մուկվեգեն բժշկական, հոգեբանական եւ իրավական աջակցություն է տրամադրում տուժածներին՝ միաժամանակ ձգտելով պատասխանատվության ենթարկել մեղավորներին եւ համաշխարհային մակարդակով թույլ չտալ կիրառել բռնաբարությունը որպես պատերազմի զենք: Այս ջանքերն առաջ մղելու համար նա հիմնել է «Փանզի» հիվանդանոցը եւ հիմնադրամը, ինչպես նաեւ համահիմնադրել Վերապրածների համաշխարհային հիմնադրամը (Global Survivors Fund): 2017 թ. բժիշկ Մուկվեգեն դարձել է «Ավրորայի» հերոս, իսկ 2018 թ. արժանացել Խաղաղության Նոբելյան մրցանակի։