logo
ՓԱԿԵԼMenu
Նվերների փոխանակման ծրագիր`«Ավրորայի» եւ ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի նախաձեռնած Սուրբծննդյան տոնավաճառում

Նվերների փոխանակման ծրագիր`«Ավրորայի» եւ ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի նախաձեռնած Սուրբծննդյան տոնավաճառում

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կազմակերպած տոնավաճառը, որի գլխավոր գործընկերն է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը, տեղի կունենա շատ շուտով՝ 2021 թ. դեկտեմբերի 12-ին, ժամը 10:00-ից մինչեւ 20:00, «Դվին» համերգասրահում (Պարոնյան 40, Երեւան, Հայաստան): Միջոցառումը բարեգործական է եւ ստացված հասույթը կհանգանակվի «Ավրորայի» եւ ՄԱԿ-ի հայաստանյան նախագծերին՝  առաջ մղելով բարությանը բարությամբ պատասխանելու մշակույթը: Բոլորը հրավիրված են մասնակցելու նաեւ տոնավաճառի՝ Նվերների փոխանակման ծրագրին, որն առաջարկում է հետաքրքիր նվերներ կազմակերպիչների կողմից: Բացի այս, բոլոր այցելուները հնարավորություն կունենան վայելելու կենդանի կատարումներ, մինչ կգնեն տեղական արտադրության ապրանքներ՝ օգնելով կարիքի մեջ գտնվողներին:  

Վճարելով ընդամենը 1.000 դրամ յուրաքանչյուր կտրոնի համար՝ ցանկացած ոք կարող է մասնակցել Նվերների փոխանակման ծրագրին. ընկերությունները կարող են գնել մեծ քանակի կտրոններ եւ անակնկալ մատուցել իրենց հաճախորդներին, գործընկերներին կամ աշխատակիցներին, իսկ անհատները կարող են նվիրատվություն կատարել այս հղումով եւ համապատասխան քանակի կտրոններ ստանալ էլեկտրոնային փոստով: Եվ, իհարկե, այցելելով Սուրբծննդյան տոնավաճառ՝ դուք կարող եք կատարել նվիրատվություն եւ ձեռք բերել կտրոն կամ կտրոններ հենց տեղում: 

Տարատեսակ նվերներն սպասում են հաջողակներին. սուրբծննդյան նախաճաշ կենդանի երաժշտության ուղեկցությամբ, ճաշ երկուսի համար ռեստորանում, որտեղից բացվում է սքանչելի տեսարան, անվճար հանգստյան օրեր երկուսի համար երեւանյան հյուրանոցում, գինի, զարդեր եւ շատ այլ նվերներ: Երկու գլխավոր նվերներն առաջարկում են տոնավաճառը նախաձեռնողները․ բացառիկ հրավեր 2022 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը՝ աշխարհի որ անկյունում էլ այն անցկացվի, եւ մասնակցության հրավեր Հայաստանում ՄԱԿ-ի 30-ամյակին նվիրված բարձր մակարդակի միջոցառմանը

Տոնավաճառի ժամանակ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի քառյակը, Հայաստանի եւ Արցախի մի շարք այլ տաղանդավոր երաժիշտներ կներկայացնեն տոնական երաժշտություն՝ կենդանի կատարմամբ՝ սփռելով ամանորյա տրամադրություն: Ժամը 16:00-ին «Զանգակ» գրատան «Տարբեր» գրքի ակումբը կկազմակերպի ընթերցանության անկյուն, որտեղ փոքրիկները Սերգեյ Սարգսյանի հետ կքննարկեն Ջաննի Ռոդարիի «Երկնագույն նետը» ստեղծագործությունը:

Նվերների փոխանակման ծրագրի հաջողակ-մասնակիցների անունները հայտնի կդառնան ժամը 18:00-ին․ նրանք կստանան Սուրբծննդյան տոնավաճառի կազմակերպիչների եւ գործընկերների տրամադրած հետաքրքիր նվերները: 

Միացեք Նվերների փոխանակման ծրագրին այսօրնվիրաբերեք «Ավրորայի» ու ՄԱԿ-ի հայաստանյան ծրագրերին, այցելեք Սուրբծննդյան տոնավաճառ: Ցանկացած հարցի դեպքում խնդրում ենք կապ հաստատել [email protected] էլ. հասցեով: