Դանիայի եւ Բահրեյնի քաղաքացի Աբդուլհադի ալ-Խավաջան քաղաքական ակտիվիստ է, որն իր կյանքի տասնյակ տարիներ նվիրել է մարդու իրավունքների պաշտպանությանը եւ ժողովրդավարության կայացմանը: Չնայած իր պայքարի խաղաղ բնույթին՝ նա երկար տարիներ վտարանդի է եղել եւ, ի վերջո վերադառնալով հայրենիք, ձերբակալվել մի քանի անգամ: 2011 թ. նա դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ Բահրեյնի ապստամբության ժամանակ խաղաղ ցույցեր առաջնորդելու համար։ Նրա առողջական վիճակն արագորեն վատթարանում է, սակայն ալ-Խավաջային մերժում են պայմանական ազատ արձակել, իսկ նրա ընտանիքը մշտապես ապրում է նրան կորցնելու վախով:
Լուսանկարը՝ Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնի