logo
ՓԱԿԵԼMenu
2024 թ. «Ավրորայի» միջոցառումները տեղի կունենան Լոս Անջելեսում մայիսի 8-10-ը

2024 թ. «Ավրորայի» միջոցառումները տեղի կունենան Լոս Անջելեսում մայիսի 8-10-ը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հատուկ միջոցառումների շարքը տեղի կունենա 2024 թ. մայիսի 8-10-ը Լոս Անջելեսում` Կալիֆորնիայի համալսարանի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտի հետ (Promise Institute for Human Rights) համագործակցությամբ: Այս օրերին մարդասիրության ոլորտի առաջատարները կհանդիպեն՝ քննարկելու աշխարհի ամենահրատապ մարդասիրական խնդիրները, նաեւ հայտնի կդառնա 2024 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի անունը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը ձգտում են լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Բացահայտելով եւ աջակցելով աշխարհում անհայտ հերոսներին՝ «Ավրորան» արդեն նախաձեռնել է եւ աջակցել ավելի քան 427 նախագծի 56 երկրում եւ տարածքում՝ զգալի ազդեցություն գործելով խիստ կարիքի մեջ գտնվող մոտավորապես 3.2 մլն մարդու կյանքում: 

«Ավրորա» մրցանակի դափնեկրին շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար մրցանակ եւ բացառիկ հնարավորություն՝ շարունակելու նվիրատվության շղթան եւ աջակցելու կազմակերպությունների կամ անհատների, որոնք օգնության ձեռք են մեկնում այլոց: 2024 թ. «Ավրորայի» հերոսներից մեկը «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ կդառնա դափնեկիր: 

Լոս Անջելեսում կայանալիք 2024 թ. «Ավրորայի» միջոցառումների մասին լրացուցիչ տեղեկությունները շուտով հասանելի կլինեն մեր կայքում եւ սոցմեդիայի հարթակներում: 

Միջոցառումներին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ: