Եպրաքսյա Բարսեղյան-Գեւորգյանը ծնվել է 1914թ. ապրիլի 23-ին, Կարսի նահանգի Լալոյի Մավրակ գյուղում։ Եպրաքսյան Հայոց ցեղասպանությունից փրկվել է մոր եւ երկու եղբայրների հետ միասին։ Նրա հորը սպանել են թուրքերը։
Փրկվելու համար նրա ընտանիքն անցել է Արաքս գետը։ Եպրաքսյան, ով այժմ 101 տարեկան է, մինչեւ օրս չի կարողանում արցունքները զսպել, երբ հիշում է այդ իրադարձությունները։ «Երջանիկ եք, որ չեք տեսել այդ ամենը», - ասում է նա։ Նա Կարսից տեղափոխվել է Աշտարակ, ապա՝ Եղվարդ, այնուհետեւ՝ Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)։ Եպրաքսյայի մայրը մահացել է, երբ նա ինը տարեկան էր, եւ աղջկան տարել են Գյումրիի մանկատուն։ Նա շնորհակալ է այդ մանկատնից, որտեղ նրան լավ են խնամել. «Ես դրա շնորհիվ եմ կենդանի մնացել։ Եթե այն չլիներ, չգիտեմ ինձ հետ ինչ կպատահեր»։ Ներկայումս Եպրաքսյա Բարսեղյան-Գեւորգյանն ապրում է Արմավիրում (Հայաստան)։ Նա ունի ութ երեխա, տասնվեց թոռ, քսանինը ծոռ եւ յոթ կոռ։
Հայոց ցեղասպանությունը վերապրած Եպրաքսյա Բարսեղյան-Գեւորգյանի 85-ամյա դուստր Լենան եւ նրա 43-ամյա ծոռ Սաշիկն իրենց տան մոտ՝ Ամբերդ գյուղում, որտեղ Եպրաքսյան բնակվում է ներկայումս։
101-ամյա Եպրաքսյա Բարսեղյան-Գեւորգյանը շատ փոքր է եղել, երբ ընտանիքը փախել է Կարսի գավառի Լալոյի Մավրակ գյուղից։
Սուրճի ժամ
43-ամյա Սաշիկ եւ 101-ամյա Եպրաքսյա Գեւորգյանները՝ սուրճի սեղանի շուրջ։
Ծիրանի հյութը Գեւորգյանների տանը սիրված հյուրասիրություն է։
Գեւորգյանների երեք սերունդ՝ իրենց տանը։
Լենան սուրճ է պատրաստում։
Մայրը (աջից) եւ դուստրը (ձախից)՝ իրենց տանը։
Եպրաքսյան քայլում է դեպի խոհանոց։
Գիշերը 101-ամյա Եպրաքսյան եւ 85-ամյա Լենան մոմ են վառում, որ կողմնորոշվեն քայլելիս։
101-ամյա Եպրաքսյա Բարսեղյան-Գեւորգյանը
Լենա Գեւորգյանը մոմը բռնած տեղաշարժվում է մթության մեջ։
Եպրաքսյա Բարսեղյան-Գեւորգյանն իր ննջարանում է։
Լուսանկարները՝ Դիանա Մարկոսյանի եւ Կարեն Միրզոյանի