logo
ՓԱԿԵԼMenu
Մենք բոլորս նույն նավում ենք

Մենք բոլորս նույն նավում ենք

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում «Ավրորան» եւ նրա գործընկերները դաշնակից են աշխարհին՝ տարածելով մարդասիրության եւ համերաշխության ուղերձներ: Այս սյունակի հեղինակը «Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամի գործադիր տնօրեն Վերոնիկ Պետերբրոկն է:

«Գուցե այս վիրուսը մեծ պարգեւ է՝ հուշելու, թե ինչն է իսկապես կարեւոր մեզ համար,

Գուցե այն փորձում է հիշեցնել մեր հավակնությունների հաշվին մոռացված արժեքների մասին»:

Գրան Կորպ Մալադ՝ «Effets secondaires» (Կողմնակի ազդեցություններ)

Առանց թերագնահատելու արհավիրքի ուժգնությունն աշխարհում՝ կարծում եմ, որ ներկա վիճակը հնարավորություն է, որը պետք է օգտագործել: Այն մեզ հնարավորություն է տալիս արթնացնել համընդհանուր մարդկայնությունը, դառնալ խոնարհ եւ վերադարձնել համերաշխությունը մեր «համատեղ կյանք»: Մենք բոլորս կրում ենք համավարակի ազդեցությունը՝ անկախ ռասայից, կրոնից, տարիքից, ազգությունից, կարողությունից, բնակության վայրից: Հանկարծ բոլորս հայտնվում ենք միեւնույն կարգավիճակում, բոլորս միասին՝ նույն նավում: Այս համավարակը մեզ կապում է մեր ընդհանուր եւ առաջնային էության հետ՝ «մարդ էակի»: Մենք միայն միասին կարող ենք հաղթահարել այն՝ գիտակցելով բոլորիս միավորող այս իրադրությունը:  

Այս համերաշխությունը միշտ եղել է «Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամի գործունեության հիմքում: Մենք, անշուշտ, հավատարիմ ենք մնում առաջնագծում աշխատող մեր գործընկերներին, էական աջակցություն տրամադրում տեղի իշխանություններին՝ պայքարելու համաճարակի դեմ՝ ցուցաբերով անհրաժեշտ ճկունություն:

Ինչեւէ, մենք գիտենք, որ մեկուսացման ու սահմանափակումների փուլի ավարտը, ցավոք, չի նշանակում ճգնաժամի ավարտ: Եվ չնայած դեռ դժվար է գնահատել կորոնավիրուսի ճգնաժամի տնտեսական եւ սոցիալական ազդեցությունը, «Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամը պատրաստ է ստանձնել պատասխանատվությունը՝ առավել, քան երբեւէ պաշտպանելով համերաշխության եւ մարդկայնության արժեքները, որոնք ուղղորդում են մեզ ամեն օր: