Ամենամյա հանրային կարծիքի հարցումը չափում է հումանիտար խնդիրների հանդեպ վերաբերմունքը ողջ աշխարհում, հումանիտար միջամտության արդյունավետությունը, ինչպես նաեւ այն շարժառիթները, որոնք մղում են մարդկանց գործելու՝ հանուն ուրիշների։ 2017թ. ինդեքսի դրական կողմն այն է, որ երիտասարդությունն առաջ է ընկել ավագ սերնդից՝ առավել բաց ընդունելով եւ աջակցելով փախստականներն եւ ցանկություն է հայտնել ներգրավվել հումանիտար գործունեության մեջ:
Հանրային կարծիքի հետազոտությունը, որին մասնակցել է 6500 հոգի՝ 12 երկրից, փաստում է, որ հարցվածների ընդամենը 9 տոկոսն է հավատում, որ իրենց գործունեությունը կարող է փոփոխություններ բերել փախստականների համաշխարհային ճգնաժամի լուծման հարցում: Արդեն երկրորդ տարին է, ինչ ահաբեկչությունը նշվում է որպես առաջնային հումանիտար խնդիր՝ այս տարի հարցվածների 63 տոկոսի կողմից: Դրան հետեւում են հարուստների եւ աղքատների միջեւ խորացող խզումը, սովը, կլիմայական փոփոխությունները եւ պարտադրված միգրացիան:
Ավելին՝ այստեղ: