logo
ՓԱԿԵԼMenu
Տեսանյութ. Հայտնի են 2022 թ. «Ավրորայի» հերոսները

Տեսանյութ. Հայտնի են 2022 թ. «Ավրորայի» հերոսները

Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարեց 2022 թ. «Ավրորայի» հերոսների անունները, որոնք վտանգում են սեփական կյանքն ուրիշներին օգնելու համար: Նրանք «Ավրորայի» հերոս են դարձել իրենց ունեցած բացառիկ ազդեցության, խիզախության եւ նվիրվածության համար: 1.000.000 ԱՄՆ դոլար մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, արձագանքելով մարդասիրական խնդիրներին ամբողջ աշխարհում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Հերոսների անունները հայտարարվեցին Մատենադարանում. նրանցից մեկը կդառնա 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր:  

2022 թ. «Ավրորայի» հերոսների հայտարարման ձայնագրությունը կարող եք դիտել ստորեւ: