logo
ՓԱԿԵԼMenu
Վիկտորյա Նյանջուրա՝ մերօրյա հերոս

Վիկտորյա Նյանջուրա՝ մերօրյա հերոս

Վիկտորյա Նյանջուրան կանանց իրավունքների պաշտպան է եւ Women in Action for Women կազմակերպության հիմնադիրը: 14 տարեկանում Վիկտորյային դպրոցից առեւանգել են «Տիրոջ դիմադրության բանակի» զինյալները: Լինելով գերության մեջ՝ նա ենթարկվել է բռնությունների: Վիկտորյայի ջանքերով կառավարությունն ընդունել է անցումային արդարադատության քաղաքականություն գերությունից փրկվածներին օգնելու համար: 2018 թ. նա արժանացել է Նավառայի համերաշխության միջազգային մրցանակի: 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաքելությունն է ճանաչման արժանացնել եւ մեծարել այն խիզախ անհատներին, որոնք օգնության ձեռք են մեկնում կարիքի մեջ գտնվողներին՝ հաճախ անտեսելով սեփական անվտանգությունն ու բարեկեցությունը: «Ավրորայի» համար պատիվ է լույս սփռել բացառիկ իրավապաշտպանների, բուժաշխատողների, ակտիվիստների, մարդասերների եւ մերօրյա այլ խիզախ հերոսների վրա, որոնք ավելի պայծառ ապագայի հույս են պարգեւում մարդկությանը: Պատիվ է այս յուրահատուկ անհատներին ներկայացնել աշխարհին եւ պատմել նրանց ամենօրյա աշխատանքի մասին: Սա հատկապես կարեւոր է մեր օրերում, երբ մարդկային տառապանքը մեղմելու համար առավել քան երբեւէ անհրաժեշտ է համերաշխություն, ապրումակցում եւ աջակցություն: