««Ավրորայի» շնորհիվ ես հանդիպեցի մարդկանց, որոնք ինձ սովորեցրին ամենակարեւոր դասը՝ հավատարիմ մնալ մարդկային արժեքներին եւ սեփական սկզբունքներին՝ անկախ իրավիճակից, եւ անցնել քո ճանապարհը: Իմ՝ Արցախ տեղափոխվելու որոշումը ես կայացրեցի «Ավրորայի» հերոսների շնորհիվ. ես որոշեցի լինել այն մարդկանց կողքին, որոնք օգնության կարիք ունեին, ու փորձում էի հնարավոր ամեն ինչ անել՝ նրանց օգնելու համար: Հիմա լինելով այստեղ՝ արտաքին աշխարհից գրեթե ութ ամիս ամբողջովին մեկուսացված, ես խորհելու շատ ժամանակ ունեմ։ […] Ես հիմա, ավելի քան երբեւէ, համոզված եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարեւոր են, քան նույնիսկ կյանքը»:
2024 թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ մասնակիցներին է դիմել UWC Դիլիջան քոլեջի հիմնադիր գործընկեր եւ Կառավարիչների խորհրդի նախագահ, «Ավրորայի» համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, նրանց փոխանցելով Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից, որտեղ նրան շարունակում է ապօրինաբար պահել Ադրբեջանի կառավարությունը: