«Ճի՛շտ արեք»։
Ով է նա
Վարազդատ Ղազանչյանը պլաստիկ վիրաբուժության ասպարեզի նորարար հեղափոխականներից էր։ Դիմային դեֆորմացիաների վերացման եւ վնասվածքներից հետո դիմածնոտային համակարգի վերականգնման գործում բժշկական տեխնոլոգիաների նորովի եւ հիմնարար կիրառության շնորհիվ՝ նա իր կյանքի ընթացքում մեծ ճանաչման արժանացավ եւ ներկայումս հաճախ հիշվում է իբրեւ ոլորտի հիմնադիր առաջամարտիկներից մեկը։
Փախչելով Թուրքիայում մոլեգնող համիդյան ջարդերից՝ Ղազանչյանն իբրեւ փախստական ժամանում է Միացյալ Նահանգներ։ Նա կարողանում է ընդունվել Հարվարդի Ատամնաբուժական դպրոցը եւ շուտով հայտնի է դառնում որպես տաղանդավոր դիմածնոտային վիրաբույժ։ Առաջին համաշխարհային պատերազմի եւ Հարվարդի զորամասի կազմում ծառայելու տարիներին էր, սակայն, որ նրա անունը լայն տարածում գտավ։ Ռազմաճակատի հոսպիտալում 3,000 դիմային վնասվածքների հաջող վերականգնումից հետո նա հռչակվում է որպես «Արեւմտյան ճակատի հրաշագործ»։ Իր ջանքերի ու ծառայությունների համար Մեծ Բրիտանիայի Ջորջ արքան Ղազանչյանին արժանացնում է Սբ. Միքայելի եւ Սբ. Գեւորգի շքանշանին։
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ղազանչյանը վերադառնում է Հարվարդի համալսարան՝ ուսումն ավարտելու, եւ բժշկի դիպլոմ ստանալով՝ սկսում է սեփական պրակտիկա վարել պլաստիկ վիրաբուժության զարգացող ասպարեզում։ Նա դառնում է Հարվարդի բժշկական դպրոցի առաջին պրոֆեսորը պլաստիկ վիրաբուժության գծով եւ իր գործունեության ընթացքում այդ թեմայով տպագրում ավելի քան 150 գիտական հոդված։ Ղազանչյանը բազմաթիվ մրցանակներ եւ կոչումներ է ստացել գործընկերներից եւ մասնագիտական միություններից, այդ թվում՝ Պլաստիկ եւ վերականգնողական վիրաբուժության ամերիկյան ընկերությունից։
Հետաքրքիր փաստ
Ի հավելումն իր մյուս մականունների՝ նա կոչվել է նաեւ «հրաշագործ» Զիգմունդ Ֆրոյդի կողմից։
Ավելին