Տրիվենի Աչարյան հնդիկ գործիչ է, նախկինում եղել է հետաքննող լրագրող եւ ապրում է Մումբայում: Նա առավել հայտնի է «Ռեսքյու» հիմնադրամի միջոցով սեռական թրաֆիքինգի դեմ իր պայքարով: Հիմնադրամը 2000 թվականին ստեղծել են վաղամեռիկ Բալքրիշնա Աչարյան եւ նրա կինը՝ Տրիվենի Աչարյան, որպեսզի «փրկեն, օգնեն վերականգնվելու եւ հասարակություն վերադարձնեն մարդկային թրաֆիքինգի ու բռնի մարմնավաճառության զոհերին Հնդկաստանի տարբեր հատվածներից, Նեպալից եւ Բանգլադեշից»:
2005 թ. Բալքրիշնա Աչարյան, հերթական «փրկարարական օպերացիայից վերադառնալիս, ողբերգական ավտովթարի զոհ դարձավ, եւ նրա կինն իր ձեռքը վերցրեց կազմակերպության ղեկը: Դրանից հետո «Ռեսքյու» հիմնադրամը փրկել է ավելի քան 5000 աղջիկների եւ շատ-շատերի օգնել վերականգնվելու ու բնականոն կյանք վերադառնալու գործում:
Տրիվենի Աչարյան եւ «Ռեսքյու» հիմնադրամն արժանացել են բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Ասիայի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության մրցանակին (2010 թ.), «Քաղաքացիական խիզախություն» մրցանակին (2011 թ.), «Աշխարհի երեխաներ» մարդասիրական մրցանակին (2013 թ. եւ 2015 թ.), 100 կանանց նվաճումների մրցանակին (Հնդկաստանի նախագահի կողմից, 2016 թ.):