Թոմ Քաթինա. «Մենք փորձում ենք առաջնորդվել «Ավրորայի» «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարախոսությամբ»

Թոմ Քաթինա. «Մենք փորձում ենք առաջնորդվել «Ավրորայի» «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարախոսությամբ»

Չնայած համավարակի պատճառած խնդիրներին եւ Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիային՝ 2020 թ. հոկտեմբերի 19-ին Նյու Յորք քաղաքում կայացավ «Ավրորայի» «Երախտագիտությունն՝ ի գործ» հոբելյանական շարքի առաջին միջոցառումը՝ մեծարանքի արժանացնելով «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին եւ ի պատիվ նախաձեռնության հնգամյակին:
 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ Թոմ Քաթինան ազդեցիկ ուղերձով հանդես եկավ «Երախտագիտությունն՝ ի գործ» միջոցառմանը.

«Մենք փորձում ենք առաջնորդվել «Ավրորայի» «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարախոսությամբ եւ մեր երախտագիտությունն արտահայտել՝ հոգ տանելով Նուբա լեռներում ծվարած բնակչության մասին: Մենք փորձում ենք սովորել Հայաստանից՝ այն ժողովրդից, որն ահռելի տառապանքներ է կրել եւ հաղթահարել բոլոր բացասական հետեւանքները՝ իսկապես փարոս դառնալով աշխարհի համար»: