Տիգրան Պետրոսյանը կամ ինչպես նրան կոչում էին՝ «Երկաթե Տիգրանը», պաշտպանական բացառիկ ոճով հայտնի մեծանուն շախմատիստ էր և աշխարհի կրկնակի չեմպիոն (1963 և 1966 թվականներին)։ Հայտնի է դարձել ոչ թե ցուցադրական, այլ համբերատար և մեթոդոլոգիայով խաղի շնորհիվ։ Լինելով պատմության մեջ ազգությամբ հայ առաջին աշխարհի չեմպիոնը՝ նա հսկայական դեր է կատարել Հայաստանում շախմատի հանրայնացման գործում։
Ծագումը
Պետրոսյանը ծնվել է Թիֆլիսում, սննկացած հայ ընտանիքում։ Մանուկ տարիքից սիրել է շախմատ խաղալ: Զարգացնելով ունակությունները՝ տեղափոխվել է Մոսկվա ավելի բարձրակարգ մրցակիցներ գտնելու և իր խաղաոճը բարելավելու նպատակով։
Ճանաչված է
Վեց տարի շարունակ պահպանել է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
Նշանավոր մտքեր
-Շախմատը ձևով խաղ է, բովանդակությամբ՝ արվեստ, վարպետանալու բարդությամբ՝ գիտություն: Շախմատը կարող է նույնքան ուրախություն պատճառել, ինչ լավ գիրքը կամ երաժշտությունը: Սակայն անհրաժեշտ է սովորել լավ խաղալ։ Միայն դրանից հետո կարող եք իսկապես հաճույք ստանալ դրանից։
-Եթե ճիշտ են ասում, որ խաղաոճը նաև մարդու էությունն է, ապա ամեն մեկը խաղում է ըստ բնատուր էության։ Ես ինքս զգուշավոր մարդ եմ և չեմ սիրում ռիսկ պահանջող իրավիճակներ։
Այլոց խոսքով
«Աշխարհի 9-րդ չեմպիոնի հետ իմ խաղն ընդլայնեց շախմատի մասին ընկալումներիս սահմանը։ Չլիներ այդ երկու պարտությունը, ես գուցեև չհասնեի իմ բարձունքին»,– ասել է Գարի Կասպարովը:
«Պետրոսյանը դեռ քսան քայլ առաջ հրաշալի կարողանում է կանխատեսել և չեզոքացնել վտանգը։ Ինձ ապշեցնում է Պետրոսյանի՝ արդեն իսկ գերազանց դիրքն առավել ևս ուժեղացնելու զարմանահրաշ կարողությունը։ Նա չափից ավելի խորամանկ ու անորսալի մրցակից է», – կարծում է Ռոբերտ Ֆիշերը:
«Պետրոսյանը Պաշտպան էր շախմատում։ Նա մեծ վարպետներից առաջինն էր, որ ցույց տվեց, թե ինչպես կարելի է պատշպանել ցանկացած դիրք։ Նա ցույց տվեց, որ շախմատը հսկայական ռեսուրս ունեցող խաղ է։ Պետրոսյանի ոճը չափից ավելի նրբագեղ էր և դժվար էր հասկանալ։ Նրա մեջ խորհրդավորություն կար...» ,– նշել է Վլադիմիր Կրամնիկը:
Նշանավոր պարտիաներ
Պետրոսյան-Կարպով բլից-խաղը
Պետրոսյանը պաշտպանում է իր տիտղոսը