2020 թ. «Ավրորայի» հերոսներ գերմանացի նախկին կապիտան Կլաուս Ֆոգելը եւ ֆրանսիացի մարդաբան Սոֆի Բոն «SOS Միջերկրական» փրկարարական ասոցիացիայի հիմնադիրներն են։ Կազմակերպությունը փրկարարական աշխատանք է իրականացնում Միջերկրական ծովում՝ փրկելով նավաբեկված փախստականներին եւ ապօրինի միգրանտներին: 2015-ին փրկարարական գործունեությունն սկսելուց ի վեր՝ «SOS Միջերկրական» կազմակերպությունն ավելի քան 29.000 կյանք է փրկել:
Չնայած քաղաքական վատթարացող իրավիճակին՝ Սոֆին, Կլաուսը եւ «SOS Միջերկրական» կազմակերպության բոլոր կամավորներն անկոտրում են կյանքեր փրկելու իրենց վճռականության մեջ: «Մենք հայտնվել ենք ծայրահեղորեն քաղաքականացված եւ լրատվական դաշտի կողմից շահարկված խնդրի առջեւ, որը նախեւառաջ պետք է մարդասիրական լիներ: Ծովի եւ փախստականների իրավունքները չափազանց հստակ են եւ տարընթերցումների տեղիք չեն տալիս: Դա մարդու իրավունքների խնդիր է»,- ընդգծում են ակտիվիստները:
Ամբողջ պատմությունը կարդացեք այստեղ: