2022 թ․ «Ավրորայի» միջոցառումների շրջանակում, որոնք այս տարի տեղի ունեցան Վենետիկում, անցկացվեց Համերաշխության համերգ, որի ընթացքում կատարումներով հանդես եկավ միջազգային ճանաչում ունեցող «Գուրջիեւ» համույթը՝ Լեւոն Էսկենյանի ղեկավարությամբ:
Պատմական մեղեդիներ կատարող հայ առաջատար երաժիշտները Սուրբ Ղազար Կղզում միավորեցին ջանքերը՝ իրենց աջակցությունը հայտնելու 2022 թ. «Ավրորայի» հերոսներին: Երեկոյի ծրագիրը ներառում էր Կոմիտասի մի քանի ստեղծագործություն եւ հայ մեծանուն աստվածաբան, բանաստեղծ, փիլիսոփա եւ երաժիշտ Սուրբ Գրիգոր Նարեկացու երաժշտությունը։