Սիմոն Ադամսը Խոշտանգումների զոհերի կենտրոնի նախագահն է եւ տնօրենը: Նախկինում եղել է Global Centre for the Responsibility to Protect կազմակերպության գործադիր տնօրենը: Դոկտոր Ադամսը նախկինում աշխատել է կառավարությունների եւ քաղաքացիական հասարակական կազմակերպությունների հետ Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Արեւելյան Թիմորում, Ռուանդայում եւ այլուր: Նա նաեւ հակաապարտեիդյան միջազգային շարժման եւ Հարավաֆրիկյան Հանրապետության Աֆրիկյան ազգային կոնգրեսի նախկին անդամ է:
Ադամսը միջազգային հակամարտության թեմայով հինգ գրքերի հեղինակ է: Նա հոդվածներ է գրել «Նյու Յորք Թայմսի» եւ այլ պարբերականների համար եւ որպես փորձագետ-մեկնաբան պարբերաբար հանդես է եկել միջազգային լրատվական հարթակներում՝ մարդու իրավունքների, մարդկության դեմ ուղղված զանգվածային հանցագործությունների եւ միջազգային արդարադատության թեմաներով: