logo
ՓԱԿԵԼMenu
Շիրին Էբադի. Կյանքը խաթարված աշխարհում. մարդասիրական մարտահրավերներ

Շիրին Էբադի. Կյանքը խաթարված աշխարհում. մարդասիրական մարտահրավերներ

«Ժողովրդավարությունը միայն ազատ ընտրությունը չէ: Օրինակ՝ 1979 թ. Իրանում իսլամական հեղափոխություն եղավ, եւ իրանցիների ավելի քան 90%-ը քվեարկեց հոգեւորական առաջնորդի օգտին: Բայց երկու տարի էլ չէր անցել, երբ մարդիկ հասկացան, թե ինչ սխալ են գործել, ու որ դա ժողովրդավարություն չէր»: 

Նոբելյան դափնեկիր, Իրանի առաջին կին դատավոր, Իրանում Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի հիմնադիր եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Շիրին Էբադիի խոսքը հոկտեմբերի 16-ին Վենետիկի Կա Ֆոսկարիի համալսարանում անցկացված «Կյանքը խաթարված աշխարհում. մարդասիրական մարտահրավերներ» թեմայով Aurora Dialogues քննարկմանը։