logo
ՓԱԿԵԼMenu
Շադի Մարտինի՝ մերօրյա հերոս

Շադի Մարտինի՝ մերօրյա հերոս

Շադի Մարտինին սիրիական ծագմամբ ամերիկացի գործարար է եւ միջկրոնական համագործակցության ջատագով: 2011 թ. Արաբական գարնան ժամանակ Մարտինին օգնել է բուժօգնություն ցուցաբերել վիրավոր ցուցարարներին: Երբ գաղտնի ոստիկանությունը բացահայտեց նրա գործողությունները, նա ստիպված էր փախչել երկրից: Ակտիվիստը տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ միացավ «Բազմակրոն դաշինքին»: Այն սիրիական ճգնաժամը հաղթահարելուն ուղղված ամենամեծ ջանքերը գործադրած շահույթ չհետապնդող, միջկրոնական կազմակերպությունն է:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաքելությունն է ճանաչման արժանացնել եւ մեծարել այն խիզախ անհատներին, որոնք օգնության ձեռք են մեկնում կարիքի մեջ գտնվողներին՝ հաճախ անտեսելով սեփական անվտանգությունն ու բարեկեցությունը: «Ավրորայի» համար պատիվ է լույս սփռել բացառիկ իրավապաշտպանների, բուժաշխատողների, ակտիվիստների, մարդասերների եւ մերօրյա այլ խիզախ հերոսների վրա, որոնք ավելի պայծառ ապագայի հույս են պարգեւում մարդկությանը: Պատիվ է այս յուրահատուկ անհատներին ներկայացնել աշխարհին եւ պատմել նրանց ամենօրյա աշխատանքի մասին: Սա հատկապես կարեւոր է մեր օրերում, երբ մարդկային տառապանքը մեղմելու համար առավել քան երբեւէ անհրաժեշտ է համերաշխություն, ապրումակցում եւ աջակցություն: