Սաշա Չանոֆ

Սաշա Չանոֆ

Սաշա Չանոֆը հիմնադրել եւ որպես գործադիր տնօրեն ղեկավարում է RefugePoint մարդասիրական կազմակերպությունը, որը երկարաժամկետ լուծումներ է առաջարկում ռիսկային պայմաններում ապրող փախստականներին եւ օժանդակում մարդասիրական հանրույթին այդ գործում։

Նա համահեղինակել է «Ճգնաժամից դեպի կոչում. Գտնել սեփական բարոյական հենակետը դժվարագույն որոշումներ կայացնելիս» գիրքը՝ Դեյվիդ Գերգենի նախաբանով: Չանոֆն արժանացել է «Շվաբ» հիմնադրամի եւ Համաշխարհային տնտեսական ֆորումի «Տարվա սոցիալական ձեռներեց» մրցանակին, Հանրային առաջնորդության Հարվարդի կենտրոնի Գլիցմանի անվան միջազգային պարգեւին: Նա Շառլ Բրոնֆմանի անվան մարդասիրական մրցանակի դափնեկիր է, Օբամայի պաշտոնավարության տարիներին արժանացել է Սպիտակ Տան «Փոփոխությունների առաջամարտիկ» պարգեւին:

Նա «Նյու Ինգլանդ ինթերնեյշնլ դոնորս» (New England International Donors) կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ է,  «Գուդ լայ» (The Good Lie) բարեգործական հիմնադրամի խորհրդատու եւ «Վորներ բրադերս» (Warner Bros.) կինոընկերության մարդասիրական հարցերի խորհրդատուն «Լավ սուտ» (The Good Lie) ֆիլմի համար, որը պատմում է Հարավային Սուդանի «կորսված տղաների ու աղջիկների» վերաբնակեցման մասին:

Նախքան 2005 թվականին RefugePoint կազմակերպության հիմնումը Չանոֆը եղել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի խորհրդական եւ աշխատել է Միգրացիայի միջազգային կազմակերպության համար: «Մարդասիրական աջակցության» մագիստրոսի աստիճան է ստացել Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության, Ֆրիդմանի սննդաբանության եւ սննդի քաղաքականության դպրոցներում, բակալավրի աստիճան՝ Վեսլեյան համալսարանում: