logo
ՓԱԿԵԼMenu
Սամանտա Փաուեր. «Մեզ ուժեղ դարձնողը համընդհանուր մարդկության այս ոգին է»

Սամանտա Փաուեր. «Մեզ ուժեղ դարձնողը համընդհանուր մարդկության այս ոգին է»

Չնայած համավարակի պատճառած խնդիրներին եւ Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիային՝ 2020 թ. հոկտեմբերի 19-ին Նյու Յորք քաղաքում կայացավ «Ավրորայի» «Երախտագիտությունն՝ ի գործ» հոբելյանական շարքի առաջին միջոցառումը՝ մեծարանքի արժանացնելով «Ավրորա» մրցանակի դափնեկիրներին եւ ի պատիվ նախաձեռնության հնգամյակին:
 

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ Սամանտա Փաուերն ազդեցիկ ուղերձով հանդես եկավ «Երախտագիտությունն՝ ի գործ» միջոցառմանը.

«Ես հավատացած եմ, որ ուշադրություն հրավիրելով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մաս կազմող բոլոր անհատների կատարած աշխատանքի վրա՝ մենք կքաջալերենք նրանց, ովքեր ամեն օր երկմտում են՝ արդյոք արժե՞ շարունակել այն, ինչ անում են։ Մեզ ուժեղ դարձնողը համընդհանուր մարդկության այս ոգին է»: