logo
ՓԱԿԵԼMenu
Սելի Բեքեր` մերօրյա հերոս

Սելի Բեքեր` մերօրյա հերոս

Սելի Բեքերը մարդասիրական գործիչ է, որը 1993 թվականից ի վեր փրկում է երեխաների կյանքը հակամարտության գոտիներում: Նա առավել հայտնի է Բոսնիայում եւ Կոսովոյում կատարած իր աշխատանքով: Բեքերը հիմնադրել է «Փրկիր երեխային» բարեգործական կազմակերպությունը, որը նախկինում կոչվում էր «Խաղաղության ճանապարհ» 2020 թ. նա առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի: Այսօր Սելի Բեքերը շարունակում է իր գործը՝ օգնելով ուկրաինական պատերազմից տուժած կանանց եւ երեխաներին: 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաքելությունն է ճանաչման արժանացնել եւ մեծարել այն խիզախ անհատներին, որոնք օգնության ձեռք են մեկնում կարիքի մեջ գտնվողներին՝ հաճախ անտեսելով սեփական անվտանգությունն ու բարեկեցությունը: «Ավրորայի» համար պատիվ է լույս սփռել բացառիկ իրավապաշտպանների, բուժաշխատողների, ակտիվիստների, մարդասերների եւ մերօրյա այլ խիզախ հերոսների վրա, որոնք ավելի պայծառ ապագայի հույս են պարգեւում մարդկությանը: Պատիվ է այս յուրահատուկ անհատներին ներկայացնել աշխարհին եւ պատմել նրանց ամենօրյա աշխատանքի մասին: Սա հատկապես կարեւոր է մեր օրերում, երբ մարդկային տառապանքը մեղմելու համար առավել քան երբեւէ անհրաժեշտ է համերաշխություն, ապրումակցում եւ աջակցություն:

Լուսանկարը՝ © Mirrorpix