ՌԵՅՄՈՆԴ ՎԱՀԱՆ ԴԱՄԱԴՅԱՆ. ԳԻՏՆԱԿԱՆ ԵՎ ԳՅՈՒՏԱՐԱՐ

ՌԵՅՄՈՆԴ ՎԱՀԱՆ ԴԱՄԱԴՅԱՆ. ԳԻՏՆԱԿԱՆ ԵՎ ԳՅՈՒՏԱՐԱՐ

Ռեյմոնդ Վահան Դամադյանը մեծանուն գյուտարար է, ներկայումս MRI (մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ) անվամբ հայտնի մագնիսածրող սարքի ստեղծողը։

Ծագումը

Ծնվել է Նյու Յորքում եւ մեծացել Քուինզում։

Ճանաչված է

Դամադյանը համարվում է մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) ստեղծողը։ Չնայած բժշկության մեջ հեղափոխական դեր ունեցած այս հայտնագործությանը՝ ՄՌՏ-ի ոլորտի զարգացման գործում մեծ ներդրում բերած գիտնականներին պարգեւատրելիս Դամադյանին անպատիվ կերպով մերժել են արժանացնել Նոբելյան մրցանակի։ Այնուամենայնիվ, Դամադյանը պարգեւատրվել է ԱՄՆ Տեխնոլոգիայի ոլորտի պետական շքանշանով, ներառված է Ազգային գյուտարարների փառքի դիվանում եւ «ՄՌՏ տեսածրիչի հայտնագործության համար» ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի Լեմելսոնի անվան մրցանակը, որը տրվում է գյուտարարներին։ Նրա առաջին սարքավորումը, որը կրում էր «Անսանձելի» ("Indomitable") անունը, պահպանվում է Վաշինգթոնի Սմիթսոնյան թանգարանում։

Նշանավոր մտքեր

-Նրանք ինձ խելագար էին համարում, երբ ես լսարանին ներկայացնում էի անմիտ թվացող այն գաղափարը, որ մարդուն կարելի է դնել մագնիսի մեջ։

Այլոց խոսքով

«ՄՌՏ-ի զարգացումն ամբողջապես Դամադյանի հայտնագործության արգասիքն է»,– նշել է Յուջին Ֆիգելսոնը՝ Նյու Յորքի SUNY Downstate բժշկական կենտրոնի Բժշկագիտության քոլեջի դեկանը:

«Չլիներ Դամադյանի հայտնագործությունը, մենք չէինք իմանա, որ քաղցկեղի պես լրջագույն հիվանդությունները կարելի է հայտնաբերելլ ընդամենը մագնիսական սարքի միջոցով եւ որ հյուսվածքներում գեներացվող մագնիսական ռեզոնանսային ազդանշանը կարող է որակյալ եւ կիրառելի պատկերներ ստեղծել»,– փաստում են գիտնականները՝ ՄՌՏ ստեղծման պատմությունը ներկայացնելիս (Mattson, J. and Simon, M., The Pioneers of NMR and Magnetic Resonance in Medicine: The Story of MRI):

«Ոլորտից դուրս մնացած այս բժիշկը քիմիկոսներին եւ ֆիզիկոսներին օրգանիզմի ներսը դիտելու եւ հիվանդություններն ախտորոշելու նոր միջոց նվիրեց»,- գրում է PBS-ն:

Նշանավոր գործեր

Fonar